Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչով է Մխիթարյանի համար առանձնահատուկ լոնդոնյան գերմոտիվացված դերբին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում այսօր «Ուեմբլի» մարզադաշտում միմյանց հետ կմրցեն Լոնդոնի « «Տոտենհեմն» ու «Արսենալը»: 28-րդ տուրից հետո «Արսենալը» 56 միավորով 4-րդ հորիզոնականում է գտնվում, իսկ «Տոտենհեմը»՝ 60 միավորով 3-րդն է: Ու եթե Ունայ Էմերիի ֆուտբոլիստներին հաջողվի հաղթել լոնդոնյան դերբիում, ապա հորիզոն կբացվի նաև 3-րդ տեղի համար պայքարելու: Նախորդ երկու հանդիպումներում «Արսենալը» ցուցադրելով տպավորիչ խաղ, հաղթել էր «Սաութհեմփթոնին» և «Բորնմութին»: Այս հանդիպումների գլխավոր հերոսը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն էր, որը երկու հանդիպումներում դարձել էր 2 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Ու հիմա Մխիթարյանը բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում է:

Այսօրվա հանդիպումը հայ կիսապաշտպանի համար առանձնահատուկ է մի քանի պատճառով: 2016 թվականին տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Մխիթարյանն իր առաջին գոլը խփեց հենց «Տոտենհեմի» հետ մրցավեճում: Այդ հանդիպումն ավարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով՝ 1:0 հաշվով: Հանդիպման վերջնամասում Մխիթարյանը լուրջ վնասվածք էր ստացել և փոխարինվել: 2018 թվականի դեկտեմբերին Մխիթարյանը կրկին լուրջ վնաստված էր ստացել «Տոտենհեմի» հետ գավաթային մրցավեճում: Մասնավորապես, մեր ֆուտբոլիստը բախվել էր «Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկաս Մոուրայի հետ: Երկրպագուները սպասում են, որ Մխիթարյանը վերջապես կասի իր խոսքը լոնդոնյան դերբիում առանց վնասվածք ստանալու: Ըստ ամենայնի Էմերին, այսօր կպայքարի 4-3-3 մարտավարությամբ: Դարպասում կլինի Լենոն իսկ պաշտպանության կենտրոնում Սոկրատիսն ու թիմի ավագ Կոսելնին: Աջ եզրում կգործի Մայթլենդ-Նայլսը, իսկ ձախից Կոլաշինացը: Հենակետային դիրքում կխաղան Գենդուզին, Ջական և Տորեյրան: Հարձակման աջ եզրում կլինի Մխիթարյանը, իսկ Օբեմեյանգը կխաղա աջ եզրում: Կենտրոնական հարձակվողի գոտում էլ կլինի Լակազետը:

Հաշվի առնելով մրցակցի ներուժն ու նրա հարկի տակ խաղալու հանգամանքը՝ Էմերին հենակետային գոտում ըստ ամենայնի գործի կդնի երեք այսպես կոչված քանդող ֆուտբոլիստների: Խոսքը Գենդուզիի, Ջակայի և Տորեյրայի մասին է: Ինչ վերաբերվում է «Բորնմութի» դեմ փայլուն խաղ ցուցադրած Մեսութ Օզիլինիին, ապա հավանական է, որ նա չլինի մեկնարկային կազմում: Օզիլը սովորաբար հաջող է գործում երբ «Արսենալը» խաղում է առաջին համարով: Երբ Էմերիի թիմը ետ է քաշվում Օզիլը կարծես կորչում է խաղադաշտում:

Նշված մեկնարկային կազմը թերևս ամենաօպտիմալն է «Տոտենհեմի» պես մրցակցի դեմ խաղում: Նշենք, որ պարտության դեպքում «Արսենալը» կհայտնվի բավական բարդ իրավիճակում: Լավագույն քառյակի համար պայքարում լոնդոնյան ակումբի հիմնական մրցակիցներից «Մանեչսթեր Յունայթեդն» այսօր սեփական հարկի տակ մրցելու է «Սաութհեմափթոնի» հետ, իսկ «Չելսին» վաղը հյուրընկալվելու է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում գտնվող «Չելսիին»: Հավանականությունը մեծ է, որ «Չելսին» և «Յունայթեդը» երեք միավոր կվաստակեն: Այս պահին 5-րդ հորիզոնականում գտնվող «Յունայթեդը» «Արսենալին» զիջում է մեկ, իսկ «Չելսին» երեք միավորով: Նշենք, սակայն, որ «Չելսին» մեկ հանդիպում ավելի քիչ է անցկացրել: Հետևաբար «Տոտենհեմ»-«Արսենալ» հանդիպումը կարելի է համարել գերմոտիվացված դերբի:

Բուքմեյքերները այսօրվա խաղում ֆավորիտ են համարում «Տոտենհեմին» վերջինիս հաղթանակի համար սահմանելով 2․15 գործակցով: Ոչ-ոքին գնահատված է 3․65, իսկ «Արսենալի» հաղթանակը՝ 3․7 գործակցով: Հենրիխ Մխիթարյանի գոլի հեղինակ դառնալու համար սահմանված է 3․5 գործակից: Բուքմեյքերները ամենահավանականը համարում են «Տոտենհեմի» առաջատար Հարի Քյենի գոլ գխփելը, սահմանելով 1․75 գործակից:

«Տոտենհեմ»-«Արսենալ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 16:30-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում