ԱՄՆ-ում առաքման ամենախոշոր օպերատորներից մեկը՝ FedEx ընկերությունը երկայացրել է սեփական SameDay Bot ռոբոտ առաքիչին։ Այժմ սարքավորումը ընկերության ինճեներների կողմից ներքին փորձարկումներ է անցնում՝ գրում է The Verge-ը։
Ռոբոտը կարող է գնահատել շրջակա միջավայրում վտանգի առարկաները` մեքենաներ, հետիոտներ և շներ, ինչպես նաև նկատել ճանապարհի վրա անհարթությունները: SameDay Bot-ը համալրված է ադապտացիոն շասսիով և ծանրոցի համար լյուկով, որը գտնվում է կորպուսի ձախ կողմում։
Ռոբոտի բարձրությունը 150 սմ է, նրա առավելագույն արագությունը 16կմ/ժ է։ Մոտ ժամանակներում FedEx-ը նախատեսում է ռոբոտին տրամադրել այլ ընկերությունների փորձարկումների համար, իսկ մինչև 2019թ․ ավարտը կսկսի սարքավորման վաճառքը։