Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Մարտի 1-ի մասով կա դասագրքերի վերանայման անհրաժեշտություն

«Առաջին լրատվական»-ը զրուցել է պատմաբան Աշոտ Մելքոնյանի հետ:

-Պարոն Մելքոնյան, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատմության դասագրքերը պետք է վերանայվեն, այդ թվում՝ մարտի 1-ի իրադարձությունները աղավաղելու հետ կապված։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք վերանայման անհրաժեշտության վերաբերյալ։

-Մեզանում ստեղծվել է մի իրավիճակ, որ կարծես թե հայոց պատմությունը վերջին 2 տասնամյակի պատմությունն է, ոչ թե հինգհազարամյա պատմություն։ Ընդհանրապես, երբ խոսում են դասագրքերի մասին, զարմանալիորեն բերում ամեն ինչ հանգեցնում են Մարտի 1-ի դեպքերին, կարծես հայ ժողովրդի պատմության մեջ այլ դրվագ գոյություն չունի։ Բնականաբար, դասագրքերը այպանելու համար թիվ մեկ խաղաքարտը Մարտի 1-ի մեկնաբանությունն է։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս վերջին շրջանը չի դարձել պատմություն, դրա համար էլ ակադեմիական մակարդակում դրան դեռ չենք անդրադարձել, և մեր բազմահատորյակն ավարտել ենք 1991 թվականով։ Դրան կանդրադառնանք առաջիկայում արդեն, երբ ամեն ինչ կվերածվի պատմության։

Ինչ վերաբերում է դասագրքի վերանայմանը, մեր սերունդը առաջինն է եղել, որ անաչառ պատմություն գրելու հնարավորություն է ունեցել։ Փոխանակ երկու դրական խոսք ասեն, որ գիտեք, խորհրդային տարիներին ամբողջ հայոց պատմությունը խեղաթյուրված էր, այս սերունդը վերջապես ստեղծեց դասագրքեր, որ անաչառ և պատմությունն օբյեկտիվորեն ներկայացնող դասագրքեր են, հետո նոր սկսել փնովել ու ասել, թե քաղաքական այս կամ այն դրվագը ճիշտ չի մեկնաբանված։ Այ, եթե դա ասեն, ես հետո համաձայն եմ, որ ասեն՝ հարցեր կան, որոնք կարելի է վերանայել։ Եթե դա պետք է քաղաքական դիկտատի, մամլիչի տակ ասվի, որ այ այս դեպքի շարադրանքն այսպես գրեք, դա արդեն անընդունելի է։ Պատմությունը որևէ իշխանության հետ կապելը հնարավոր չէ։ Անաչառ պատմությունը մնում է անաչառ պատմություն և այն պետք է պայմանավորել այս կամ այն իշխանության մոտեցումով։

-Նշվում է նաև, որ պատմության դասագրքերը վերանայելու նպատակով հանձնաժողով է ձևավորվում մասնագետներից, մանկավարժներից, դասախոսներից։ Արդյո՞ք այդ հանձնաժողովում ներգրավված եք, և որքանո՞վ եք արդյունավետ համարում այդ ուղղությամբ հանձնաժողով ձևավորելու աշխատանքը։

-Մենք այդ հանձնաժողովում չենք ընդգրկված հեղինակներով և խմբագիրներով, բայց այնտեղ մեզ ծանոթ պատմաբաններ կան։ Նախնական տվյալներով՝ այնտեղ ճչացող սխալներ, վրիպումներ գոյություն չունեն, տեխնիկական բնույթի թերություններ են։ Առաջարկություններ են արել և առաջիկայում պետք է հանդիպեն հեղինակների հետ, որ հեղինակների համաձայնությունից հետո ներկայացնեն ԿԳՆ, և դասագրքերը վերահրատարակվեն։ Իսկ կան մարդիկ, որոնք շատ մերժողական կեցվածք են ընդունել դասագրքերի նկատմամբ։ Զարմանալի է, որ նրանց մեջ կան մի քանի ուսուցիչներ, որոնք հավակնում են գերագույն ճշմարտության։ Եթե իրենք այդպիսի հավակնություններ ունեն, թող բարի լինենք իրենք ծայրից ծայր գրեն հայոց պատմությունը։ Իմ խորհուրդն ու զգուշացումն է՝ հանկարծ չարտագրեք այն ամենը, ինչ մենք գրել ենք։ Ես խորապես համոզված եմ, որ իրենք ի վիճակի չեն լինի պատմություն գրելու։ Դրա համար մարդը պետք է նախ հետազոտական աշխատանք կատարի, անաչառ պատմությունը գրելու կարողություն ունենա, հետո նոր կարողանա մեկ ուրիշին փնովել։ Այնպես որ, ես կարծում եմ, որ այն հանձնախումբը, որ աշխատում է, առանձնապես լուրջ դիտողություններ չի կարող առաջարկել։ Իսկ եթե կլինեն փաստական սխալներ, վրիպումներ, ոճական բնույթի շտկման առաջարկություններ, մենք սիրով և շնորհակալությամբ կընդունենք։

-Դուք կարծում եք՝ Մարտի 1-ի մասով դասագրքերի վերանայման անհրաժեշտություն չկա՞։

-Միանշանակ կա այդպիսի անհրաժեշտություն, որովհետև այդ հատվածը, բնականաբար, գրված է հրապարակախոսական, պոզիտիվ շարադրանքի տեսանկյունից, այն ժամանակվա դատական մարմինների եզրակացությունների հիման վրա։ Այսինքն՝ Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, եթե չի եղել անաչառ լրատվություն, հեղինակն ինչպես կարող էր անաչառ ձևով ներկայացնել այդ դեպքերը։ Բնականաբար, հեղինակը փորձել է հնարավորինս գրել պոզիտիվ շարադրանքի տարբերակով, ուղղակի դեպքերն է շարադրել, և ինչ-որ իմաստով նաև որոշ չափով պաշտոնական իմաստ ունի։

-Այսինքն՝ նաև խնդիր է եղել դրված չքննադատե՞լ այդ ժամանակվա իշխանությանը։

Իհարկե, երկուսն էլ կա։ Ե՛վ իշխանության կողմից կա քննադատություն, և՛ հակառակ կողմից կա քննադատություն։ Գնահատական տալը, իմ կարծիքով, սխալ է, որովհետև պետք է ամեն ինչ վերածվի պատմության, հետո նոր նյութերը հայտնաբերվեն, դատական մարմինների եզրակացությունը լինի, որից հետո հնարավոր կլինի շատ ավելի անաչառ ձևով այդ խնդրին անդրադառնալ։ Բայց նորից եմ կրկնում, հայոց պատմությունը հինգհազարամյա պատմություն է, և դասագրքերի մասին խոսելիս թող փորձեն ամբողջական կտրվածքով խնդիրը գնահատեն, որից հետո առանձին մասնավոր դեպքեր դարձնեն քննադատության թիրախ։

-Բոլոր դեպքերում Դուք դե՞մ եք հանձնաժողով ձևավորելուն և դասագրքերը նորից քննելուն։

-Ամենևին՝ ես կարծում եմ, որ ամեն մի դասագիրք կատարելագործվելու հնարավորություն ունի, և դա, իհարկե, դասագրքի որակի վրա կազդի։ Դպրոցի մակարդակն է փոխվում, ծրագրերն են փոխվում, պահանջներն են փոխվում, բնականաբար, ըստ այդմ պետք է փոփոխություններ կրեն նաև դասագրքերը։ Եթե այդ հանձնաժողովն օգտակար բաներ առաջարկի, մենք միայն սիրով կընդունենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում