Tuesday, 16 04 2024
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը

Քոչարյանը պաշտպանների միջոցով սլաքն ուղղում է այլ տեղ

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Մարտի 1-ին Երևանում կանցկացվի 11 տարի առաջ մայրաքաղաքում զոհվածների հիշատակի արարողություն, ինչպես նաև երթ՝ «Ազատության երթ» խորագրով: Ինչո՞ւ է ընտրվել այս խորագիրը:

– Որովհետև տարիներ շարունակ Մարտի 1-ից առաջ հայտարարվում էր, որ Մարտի 1-ը պետք է բացահայտվի և դրանից հետո մոռացվում էր այդ մասին: Առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցան փոփոխություններ, և դրանք տվեցին իրենց արդյունքները նաև Մարտի 1-ի բացահայտման առումով, և հասարակությունը պետք է նշի նաև այս տարին, չնայած Մարտի 1-ի տասնամյակի կապակցությամբ այն լսումները, որ ԱԺ-ում իրականացրեց պարոն Փաշինյանը՝ այն ժամանակ լինելով պատգամավոր, հիմք հանդիսացան Մարտի 1-ի բացահայտման գործում առաջընթացի, որովհետև որպես նոր հանգամանք Փաստահավաք խմբի տասներորդ զեկույցը հանձնվեց դատախազության ներկայացուցչին, որը վերաբերում էր բանակի ներգրավվածությանը, թեև այդ զեկույցը հրապարակվել էր 2010-ին: Պարզվեց, որ քրեական գործի հարուցման հիմք հանդիսացավ հենց բանակի ներգրավման իրողությունը, որի քննության շրջանակում ունեցանք որոշակի արդյունքներ, և հիմա գործն ամբողջությամբ տեղափոխվել է դատական ատյան, ծանոթանում են գործերին, և իհարկե, այս տարի պետք է նշել նաև այդ առաջընթացը:

– Այսօր հանդիպեցի հրապարակումների, որտեղ երթը կազմակերպողները մեղադրվում են այն քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ:

– Մեղադրանքները ծիծաղելի են այն առումով, որ երթը կազմակերպողները, երբ միշտ երթեր էին կազմակերպում, դեռ իշխանության չէին, և այս իրավունքն էլ ձեռք են բերել, որ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթ անեն, ծաղիկներ դնեն: Եթե այն ժամանակ երթերն ուղղված էին և՛ հիշատակին, և՛ քաղաքական պահանջ կար, որպեսզի պետությունը ձեռնամուխ լիներ լիարժեք բացահայտման, այսօրվա իշխանությունը կարողացել է հասնել նրան, որ իր խոստումն իրականություն է դարձել. Մարտի 1-ի բացահայտումը դարձավ իրականություն, և այսօր արդեն դատարան են ուղարկվել գործեր, որտեղ ապացուցվում է այդ իրականության փաստը:

– Հավանաբար հետևել եք Սեյրան Օհանյանի պարզաբանումներին Մարտի 1-ի առնչությամբ: Նա ասել է, որ զինվորը չի կրակել:

– Իսկ որևէ մեկն ասե՞լ է, որ զինվորը կրակել է: Չնայած նախաքննական մարմինը ապացույցներ ուներ, և ՀՔԾ ղեկավարը Լեո փողոցում բանակի կողմից կրակոցների մասին հայտարարություն էր արել, այստեղ խնդիր է, թե կրակոցն ինչ ուղղությամբ է եղել՝ կրակել օդ կամ ինչ-որ ուղղությամբ, իսկ մարդկանց ուղղությամբ բանակի կրակոցների մասին որևէ մեկը ոչինչ չի ասել: Բայց բանակի մասնակցությունը բոլորը տեսել են: Իսկ պարոն Օհանյանը չէ՞ր մտածում, թե բանակը օգտագործելուց առաջ թաքցնելու պրոցեսին ինչու էին մասնակցում: Տարիներ շարունակ իրենք հերքում էին, որ բանակը մասնակցել է, մինչև որ հայտնի հրամանն ի հայտ եկավ… Բարի լինեին, թույլ չտային բանակին ներքաշել ներքաղաքական պրոցեսների մեջ՝ թուլացնել թե՛ սահմանները, թե՛ բանակի իմիջը… Անհերքելի փաստեր կան, փաստերի հետ կռիվ տալն անիմաստ է, բարդ է արդարացում գտնելը… Լավ կլիներ, որ Ռ. Քոչարյանն էլ գիտակցեր, որ եղել է ՀՀ երկրորդ նախագահ և ունեցել է պարտավորություններ Սահմանադրության առաջ, և եթե Սահմանադրության նկատմամբ ոտնձգություն է արել, ինքն էլ պետք է պատասխան տա:

– Գործի կնճիռը երևի հենց այն է, թե ով է կրակել Հայաստանի քաղաքացու վրա:

– Բազմիցս նշել ենք, մեր զեկույցներում էլ հստակ երևում է, որ առնվազն 3 հոգի ներքին զորքերի կրակոցների հետևանքով կարող էին զոհվել, դա երեք քաղաքացիների «Չերյոմուխա»-ի կրակոցի հետևանքով մահվան հանգամանքն է… Գիտենք նաև, որ Համլետ Թադևոսյանի մահը վրա է եկել այնպիսի հանգամանքում, որը ուսումնասիրման կարիք ունի, Փաստահավաք խումբը, երբ ուսումնասիրում էր այդ գործը, հասկացավ, որ նախաքննական մարմնի կողմից պատկերը կեղծված է, F1 մարտական նռնակի պայթյունի հետևանքով Հ. Թադևոսյանը և վաշտի ծառայողները չէին կարող ստանալ այդ մարմնական վնասվածքները… Տիգրան Աբգարյանի գործով բացահայտման ծանր ճանապարհ պետք է անցնենք: Օգտագործված ուժերը եղել են բազմաբովանդակ, և նույնիսկ օրենքից դուրս ուժերի առկայություն կա… Այս ընթացքում փչացրել են ոչ միայն բանակը, այլ նաև ամբողջ ուժային բլոկը և դատաիրավական համակարգը:

– Երկրորդ նախագահի փաստաբանական խումբը պնդում է, որ նախագահը տեղյակ չի եղել 0038 հրամանից:

– Նույնիսկ ասում են, որ 8.30 նոր նախագահը գնացել է գործի, բայց չգիտես ինչու, փաստաբանները չեն նկատել, որ նախագահի անվտանգության պետը նրան թողել է անպաշտպան և գնացել է Ազատության հրապարակ՝ ուժայիններին ղեկավարելու, այդ բոլորը կադրերում կա ֆիքսված: Դրանից առաջ էլ չէին կողմնորոշվում՝ նախագահը փետրվարի 23-ին ուժայինների հավաք արել է, թե չէ, տասնյակ մարդիկ են եղել այնտեղ, ամբողջ հրամանատարական կազմը, ինչ է նշանակում տեղյակ չի եղել, դրա համար էլ կա իրավական պրոցես, դատարանում բոլոր փաստերն ի հայտ կգան, թող փաստերին հակափաստարկ բերեն:

Տեսաք՝ նախաքննության ընթացքում Ռ. Քոչարյանը հրաժարվեց օգնել նախաքննությանը՝ ամբողջ պատկերը պարզելու համար: Փաստաբանները տողատակերում ասելով, որ նախագահը տեղյակ չի եղել, սլաքը փորձում են ուղղել այլ տեղ: Սլաքն ում վրա ուղղվում է, նա էլ է հասկանում: Եվ այդտեղ շատ կարևոր է, թե Աղվան Հովսեփյանը, Տիգրան Թորոսյանը և շտաբի այլ կարկառուն դեմքեր ինչ կասեն, բացի Գորիկ Հակոբյանից, ափսոս, որ մահացել է, նա էլ կարող էր արժեքավոր բան ասել: Ես հույսս չեմ կորցնում, որ Միքայել Հարությունյանն, այնուամենայնիվ, իր կյանքի վերջին հատվածը կփորձի Հայաստանում հաստատվել և տալ էլի հարցերի պատասխաններ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում