Tuesday, 03 10 2023
00:35
Ողջունում եմ Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի հետ կապված որոշման ընդունումը. Կոլոննա
Երեք նախագահների Բաքու տեղափոխումը աննկարագրելի ծանր իրողություն է. Արման Բաբաջանյան
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարությունների միջև
«Փոխօգնություն, նվիրում, պրոֆեսիոնալիզմ»․ Ավանեսյանի գրառումը
Մեզ նոր ֆունդամենտ է պետք, որ գնանք առաջ
«ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով մեր գործընկերները երբևէ այդպիսի պահանջ չեն դրել»․ Արարատ Միրզոյան
Խանքենդիում եմ, ծառայում եմ Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի․ Նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած արցախցին Ադրբեջանի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ
Ֆրանսիան ցայսօր չգիտի, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին պաշտպանական ոլորտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանն ու Զիմբաբվեն կընդլայնեն համագործակցությունը մի շարք ոլորտներում
Արցախից ՀՀ մուտք գործած անձանց 95 տոկոսը հաշվառվել է
23:00
«Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները եռակողմ համաձայնագրի շրջանակներում»․ Կոլոննա
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ոճրագործություն որակեց Ադրբեջանի գործողությունները ԼՂ ժողովրդի դեմ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին
ՄԱԿ-ի հետ պետք չէ վիճել, պետք է ուղի գտնել՝ հաշվի առնելով իր թուլությունները՝ օգտվել
22:10
Պաշտոնապես գրավոր դիմել եմ Ժոզեպ Բորելին՝ Հայաստանում դիտորդական առաքելությունն ընդլայնելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «07»-ը. կան տուժածներ
Podcast կարևորի մասին
Այս հանգրվանին հասցնելու համար պետք է տառապես իդիոտիզմով կամ սուր ամնեզիայով
21:45
Երևանում տեղի ունեցավ Fastex Meetup-ը, առաջիկայում կանցկացվի Գյումրիում և Վանաձորում
«Ֆրանսիան համաձայնություն է տվել Հայաստանին ռազմատեխնիկա տրամադրող պայմանագրի կնքմանը»․ Կատրին Կոլոննա
«Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում ԼՂ-ում»․ վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին
21:30
Վիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատեցին, որ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին
ՊԲ հրամանատարը խաբեությամբ փախել է պատերազմից
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mitsubishi Grandis-ն ու Nissan Tiida-ն. կա 3 զոհ, 7 վիրավոր
ՌԴ-ն պարտվեց Արևմուտքի՞ն․ Ինչ է տեղի ունենալու Հռոմի ստատուտի վավերացումից հետո
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի գրանցվել
Մետրոպոլիտենի գնացքների միջև միջակայքը ՝ գերբեռնված ժամերին կազմում է 5 րոպե 30վրկ
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նաև Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին
Բաքուն հաստատել է Սահակյանին, Ղուկասյանին ու Իշխանյանին ձերբակալելու մասին տեղեկությունը

Զուրաբիշվիլիի «օկուպացրած տարածքների» մասին հայտարարությունից հեռուն գնացող եզրակացություն անել պետք չէ, բայցև չպետք է անտեսել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։  Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության հիմնական առաջնահերթությունները:

«Մեր երկրները բարեկամության մեծ պատմություն ունեն, մեզ շատ ավանդույթներ են կապում, մենք ժամանակակից կյանքը միասին ենք սկսել: Հարյուր տարի առաջ մենք միասին անկախություն ձեռք բերեցինք, միասին էլ վերապրեցինք դրա կորուստը… Վերջին տարիներին մենք համանման դժբախտություններ ենք վերապրել»,- ասել է Վրաստանի նախագահը: Զուրաբիշվիլին հաղթանակ է համարել այն, որ չնայած «օկուպացված տարածքների պատճառած դժբախտություններին»՝ երկու պետությունները կարողացել են զարգացնել սեփական տնտեսությունը և պահպանել անկախությունը:

Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի դիտարկմամբ՝ Զուրաբիշվիլիի Բաքու կատարած այցը սպասվածից ավելի հետաքրքիր է ստացվել՝ վրաց-ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից։ Ինչ վերաբերում է «օկուպացրած» տարածքների մասին Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, ապա Վասաձեն նշեց. «Կդժվարանամ հիշել մի դեպք, երբ Վրաստանի նախկին առաջնորդները նման ձևակերպում անեին, չնայած գուցեև արել են։  Զուրաբիշվիլին դա հեշտ արեց, և դա կապված է որպես քաղաքական գործիչ նրա կարգավիճակի հետ. նա ըստ էության ռեալ իշխանությունից զրկված է։ Դրանից հեռուն գնացող եզրակացություններ անել պետք չէ»։

Միևնույն ժամանակ քաղաքագետն ընդգծեց. «Չնայած այն հանգամանքին, որ Զուրաբիշվիլին ֆրանսիացիների հետ ունի հատուկ հարաբերություններ, իսկ Ֆրանսիան երևի թե Ադրբեջանի համար ամենախնդրահարույց երկիրն է Եվրոպայում, ուստի այս հայտարարությունն անտեսել պետք չէ։ Այսինքն՝ կարող եմ ասել, որ Զուրաբիշվիլին արեց ամեն ինչ Բաքվում դուր գալու համար, թե դա իրեն որքանով հաջողվեց՝ ժամանակը ցույց կտա։ Իսկ որ ամենահետաքրքիրն է, թե նրան որքանով կհաջողվի լուծել ամենակարևոր խնդիրը՝ Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև հաղորդակցության խնդիրը»։

Արդյոք Վրաստանի նորընտիր նախագահի այս հայտարարությունն անդրադարձ կունենա՞ հայ-վրացական հարաբերությունների վրա՝ հարցին ի պատասխան Վասաձեն ասաց. «Չեմ կարծում։ Ամենայն հավանականությամբ Երևանի իշխանություններն այն չեն մեկնաբանի, մանավանդ որ հենց այդ նույն օրը Թեհրանում Հայաստանի վարչապետը բավականին ամբիցիոզ ծրագրի մասին խոսեց, այն է՝ Հայաստանի և Վրաստանի տարածքով իրանական գազի՝ Եվրոպա արտահանման»։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը նշում է՝ վրացի պաշտոնյաները մշտապես  տարածքային ամբողջականության հարցը բարձրացրել են հանդիպումների ժամանակ, խոսել Ադրբեջանի հետ իրենց ընդհանրությունների մասին, և դա նորություն չէ: «Ավելի շատ կարելի է  խոսել այն մասին, որ երբ նախընտրական այցով Զուրաբիշվիլին  Ջավախքում էր, որոշ ելույթներ ունեցավ այնտեղ, և  ադրբեջանական մամուլը արագ նրան անվանեց պրոհայկական քաղաքական գործիչ։ Հիմա այսպիսի շեշտադրված հայտարությունները, որոնք կրկնում եմ՝  նոր չեն, և  մենք գիտենք, որ Վրաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի հետ միասին, նախկին հայտարարությունները բալանսի բերելու համար  են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը ուշագրավ է համարում Զուրաբիշվիլիի մեկ այլ հայտարարություն՝ միջպետական սահմանի հետ կապված, որին մամուլն այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձրել. «Շատ կարևոր է, որ այցից օրեր առաջ Զուրաբիշվիլին առաջնորդարան էր այցելել, պատրիարքի  հետ  հանդիպել։ Ըստ նրա՝ դեռ 1996 թվականից ձևավորված վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը պետք է իր աշխատանքներն ակտիվացնի, որպեսզի սահմանը լինի ոչ թե բաժանող, այլ միացնող։ Սա լուրջ մեսիջ էր։ Սահմանի հիմնական հատվածը չափված է, հստակեցված, կան որոշ հատվածներ, որոնց հետ կապված  դեռևս լուրջ խնդիրներ կան, որոնք լուծում չունեն։ Խոսքը  Դավիթ Գարեջիի եկեղեցական համալիրի մասին է. Ադրբեջանի և Վրաստանի մոտ  480 կմ սահմանից 300-ն է համաձայնեցված, իսկ  180-ի մեջ իմ նշած հատվածն է, մոտ 80 տոկոսը  բլուրատիպ տեղանք է, մի հատվածը Ադրբեջանի մասում է, վրացական կողմը պահանջում է, որ այդ հատվածը իրենց փոխանցվի, դրա փոխարեն ուրիշ տեղ փոխհատուցում ստանան։ Բայց քանի որ դա Ադրբեջանի համար  ստրատեգիական բարձունք է, իրենք նաև տանկային զորավարժարան ունեն՝ տանկային զորավարաժությունների համար,  դրա համար այդ հարցը տարիներ ի վեր չէր լուծվում, և ես այս մեսիջը բարձրացնելը կարևոր եմ համարում։ Կան նաև որոշ տարածքներ, որտեղ սահմանային գետի հունի փոփոխման հետևանքով կան ևս տարածքային կորուստներ հօգուտ Ադրբեջանի»:

Մելիքյանն ընդգծեց. «Մենք էլ ունենք նման խնդիր։ Ես նախկինում նշում էի, որ լավ կլիներ, որ մենք էլ այդ հարցը բարձրացնենք, չլինելով ստրատեգիական գործընկեր Վրաստանի համար՝ պատկերացրեք, մենք այդ հարցը լուծում ենք, իսկ ստրատեգիական գործընկեր Ադրբեջանի հետ այդ հարցը լուծված չէ, ուստի  մենք կարող էինք  որոշակի դիվիդենդներ շահել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում