Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Երուսաղեմի մայրավանքում կատարված գողությունը չի բացահայտվել

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Երուսաղեմի պատրիարքության միաբան Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի հետ
-Սրբազան հայր, նախօրեին գումարվեց Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովի 19-րդ նիստը, սակայն տեղապահի ընտրությունների մասին ոչ մի խոսք չկա, մյուս կողմից` մենք գիտենք, որ Թորգոմ պատրիարքի վիճակը ծանր է, իսկ այս պահին միաբանությունը բազմաթիվ խնդիրներ ունի: Ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
– Այո՛, ժողովը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին, ինչից անմիջապես հետո մենք հաղորդագրություն պատրաստեցինք և ուղարկեցինք: Անշուշտ, սա առաջին և հիմնական քայլն է, որ ժողովն իրականացրեց, որ համաաթոռակից պատրիարքի ընտրության համար կանոններ մշակվեն: Մինչ այդ դրա մասին որևէ խոսք չկար: Պետք է մշակվեն կանոններ, և այդ կանոնները միաբանության ընդհանուր ժողովի մեջ պետք է որդեգրվեն, որից հետո նոր միայն աթոռակցի ընտրությունը կկայանա: Այդ կանոնները պետք է որսան մեծամասնության կողմից, ապա միաբանական ժողով կհրավիրվի` այս բոլոր կանոններն ընդունելու համար, որից հետո անմիջապես համաաթոռակից պատրիարքը կձեռնադրվի: Իսկ քանի դեռ պատրիարքը ողջ է, տեղապահի ընտրելու հարկ չկա, տեղապահ կընտրվի, երբ գահակալող պատրիարքը վախճանվի:
– Դուք նշեցիք, որ կանոններ պետք է մշակվեն, իսկ ո՞վ պետք է մշակի այդ կանոնները:
– Հանձնախումբը պետք է կազմվի Նյու Յորքի մեր առաջնորդի` Խաժակ սրբազանի ատենապետությամբ, և այդ հանձնախումբը ինքն էլ աշխատանք պետք է տանի կանոններ մշակելու ուղղությամբ:
– Սրբազան հայր, ի՞նչ եք կարծում, լավագույն թեկնածուն, ըստ էության, Խաժակ սրբազա՞նն է:
– Որևէ մեկը, ում 35 տարին լրացված է, սկզբունքով թեկնածու է: Նույն այդ կանոնների համաձայն` միաբանական ժողովը նախ իր թեկնածուներին կքվեարկի:
– Մենք գիտենք, որ Սուրբ Հակոբյանց միաբանության վիճակն այնքան էլ լավ չէ, որ 175.000 դոլար և ոսկյա դրամներ են գողացել, որ հոգևորականների ամսական աշխատավարձն է կրճատվում: Արդյո՞ք ճիշտ է այդ տեղեկատվությունը:
– 2007-ին էր, փետրվարի 1-ին էր, որ այդ մեծ գողությունը տեղի ունեցավ: 175-180.000 դոլարի գումար դրամարկղից գողացան, որը պատրաստված էր վերապատվելիների և այլ աշխատավորների աշխատավարձերը վճարելու համար: Դժբախտաբար, հայտնի չեղավ, թե ով է գողության հեղինակը, այնպես որ` դա մեկ և բացառիկ դեպք էր, որ պատահեց, այլապես այլ գողություններ չկան: Այս չափազանց մեծ գողությունից հետո մենք տեսախցիկներ տեղադրեցինք բոլոր կարևոր տեղերում, որոնք 24 ժամ նկարահանում են միաբանություն մտնողներին և ելնողներին: Այդ դեպքից հետո արդեն երեք տարի է` նմանատիպ որևէ դեպք չի գրանցվել:
– Իսկ առհասարակ ի՞նչ խնդիրներ կնշեք, որոնք առկա են պատրիարքությունում:
– Իհարկե, պատրիարքությունը հսկա հաստատություն է և բազմաթիվ հարցեր կան` կապված քաղաքական, կալվածատիրական, կրթական, ընկերային, ժողովրդի կյանքի հետ, այնպես որ` հարցերը բազմազան են, և մենք` որպես պատրիարքություն, պարտավոր ենք այդ հարցերով զբաղվելու: Խնդիրներ ունենք տարբեր համայնքների մեջ, մասնավորապես հույների հետ խնդիրներ ունենք: 2002-ից ի վեր հույների հետ անընդհատ բախումներ կան, վերջին միջադեպը անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցավ, երբ հույների հետ Քրիստոսի Հարության տաճարում բախվեցինք: Բազմազան հարցեր կան, և իհարկե կփորձենք ժամանակի ընթացքում այդ հարցերին լուծումներ գտնել: Երկու շաբաթ առաջ Պաղեստինի քրիստոնեական հարցերով նախարարը ժողովի էր հրավիրել հայ, հույն, լատին համայնքների պատասխանատուներին` անցյալ տարվա պատահած միջադեպի վերլուծումը կատարելու և լուծում գտնելու նպատակով: Դժբախտաբար, համաձայնության չեկանք` թե՛ նախարարի, թե՛ հույների հետ, մենք մնացինք մեր տեսակետին, քանի որ հույները (նախարարն ինքն էլ հունադավան է) հանգեցին այն տեսակետին, որ բեթղեհեմյան սուրբ քարայրի տարածքում հույների` պատերի ու պատուհանների մաքրության ժամանակ վարդապետները և Ժառանգավորաց սաները պետք դուրս գան եկեղեցուց, ինչը մեզ համար բացարձակապես անընդունելի է: (Հիշեցնենք` այդ տարածքում հատակը ու ստորին պատերը մաքրելը հայերի իրավունքն է, վերևի պատերի ու պատուհանների հատվածի մաքրությունը հույների իրավունքն է: Մինչդեռ հույների մաքրելու ժամանակ էլ հայերն այնտեղ ներկա պետք է լինեն, քանի որ հատակը հայկական տարածք է: Իսկ անցյալ տարի հույներն արաբների միջոցով խնդրել են, որ իրենց մաքրելու ժամանակ հայերը ներկա չլինեն, որպեսզի հույներն իրենց ավելի ազատ զգան): Հիմա, անշուշտ, սպասում ենք նախարարը նորից ժողով գումարի, և մենք զիջողական լուծում գտնենք այդ հարցում:
– Եվ վերջին մի հարց. ամբողջ սփյուռքը թիվ մեկ խնդիր է համարում ասիմիլյացիան: Այդտեղ ինչպե՞ս է այդ առումով:
– Անշուշտ, կա ասիմիլյացիայի վտանգ, իհարկե նվազագույն չափով է, որովհետև մենք ամենօրյա հայկական վարժարան ունենք, որտեղ երեք տարեկանից սկսած մեր ժողովրդի զավակներն են հաճախում և դաստիարակվում հայի ոգով, բայց որովհետև համայնքի թիվը սահմանափակ է, երբ չափահաս են դառնում, բնական է, որ հանդիպումներ են ունենում օտարերկրացիների հետ, այդ հանդիպումները շատ հաճախ ավարտվում են ամուսնությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում