Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Հերիք է, եղբայր, դու դեռ մեզ պետք ես». Մխիթարյանը փայլում է, իսկ Օզիլը…

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալը» տպավորիչ խաղով՝ 5:1 հաշվով ջախջախեց «Բորնմութին»: Տևական ընդմիջումից հետո Ունայ Էմերիի թիմը ցուցադրեց այն ֆուտբոլը, որին երկար ժամանակ սպասում էին երկրպագուները: Թե՛ առաջին և թե՛ երկրորդ խաղակեսում դաշտի տերերը վերահսկում էին գնդակը:

Երկրորդ խաղում անընդմեջ փայլուն խաղ ցուցադրեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության էր հասել «Սաութհեմփթոնի» նկատմամբ: Այս մրցավեճում Մխիթարյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Երեկ արդեն Մխիթարյանը, գոլից բացի, դարձավ նաև երկու գոլային փոխանցման հեղինակ: Վստահաբար կարելի է ասել, որ վերջին երկու հանդիպումներում մեր հավաքականի կիսապաշտպանը լոնդոնյան ակումբի հաղթանակների հիմնական կերտողն էր:

«Հենրիխ Մխիթարյանը՝ մոգության նոր ուսուցիչը»,- այսկեպ է «Արսենալի» պաշտոնական կայքը բնութագրել մեր ֆուտբոլիստի ելույթը երեկվա մրցավեճում: «Բորնմութի» դեմ խաղում երկրպագուներին հատկապես գրավել է Մխիթարյանի համագործակցությունը Մեսութ Օզիլի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ: Բրիտանական մամուլը նշում է, որ հայ-քրդական տանդեմը վերջապես արեց իր գործը:

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Օզիլի և Մխիթարյանի փայլուն խաղին անդրադարձել է նաև Էմերին. «Կարող եմ միայն մեկ բան ասել. պարզապես հպարտ եմ նրանցով: Հպարտ եմ նաև յուրաքանչյուր ֆուտբոլիստի կատարած աշխատանքով: Կարևորում եմ, որ մեր խաղացողները ինքնավստահություն են ձեռք բերում, ակտիվորեն համագործակցում են միմյանց հետ: Կարծում եմ՝ մենք կարող ենք մրցունակ լինել գնդակով և առանց գնդակի պայքարի ժամանակ: Կարող ենք կազմակերպված գործել, քանի որ մեր թիմում շատ են անհատականությունները, որոնք դառնում են հանդիպման հերոսները: Կարևորը, սակայն, միասնական թիմի գաղափարն է, որում կան անհատականություններ: Նրանց գլխավոր խնդիրը միասնական թիմն ավելի լավը դարձնելն է: Կխաղա՞ն արդյոք Օզիլն ու Մխիթարյանը միասին «Տոտենհեմի» դեմ՝ այս պահին չեմ կարող ասսել: Այժմ պատրաստվում եմ խաղը նորից նայել ու վերլուծել, այնուհետև դիտել «Տոտենհեմի» խաղը, նոր որոշում կայացնել հիմնական կազմի հարցում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գործառույթն ունի: Մեզ համար կարևոր են խաղադաշտ դուրս եկող բոլոր 11 ֆուտբոլիստները, ինչպես նաև պահեստայինները: Մենք բոլոր այդ ֆուտբոլիստների հետ հույսեր ենք կապում»:

Հեղինակավոր Whoscored պարբերականը հրապարակել է Մխիթարյան ֆուտբոլիստի վիճակագրությունն ու գնահատականը «Բորնմութի» դեմ մրցավեճում: Մասնավորապես, հայ կիսապաշտպանը այս մրցավեճում մեկ հարված է կատարել դարպասին, որն ավարտվել է գոլով: Նրա փոխանցումների ճշգրտությունը 89 տոկոս է, ինչը բավական բարձր արդյունք է: Մխիթարյանը խաղի ընթացքում իրացրել է 2 անկյունային հարված: Հայաստանի ազգային հավաքականի ավագն արժանացել է 8.6 գնահատականի: Նշված պարբերականի վարկածով՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Մեսութ Օզիլն է, որը 9.2 բալ է ստացել:

Ի դեպ, Մխիթարյանը երեկ իր արդյունավետությամբ նոր ցուցանիշ է գրանցել «Արսենալում»՝ կրկնելով այս թիմի իսպանացի նախկին կիսապաշտպան Սանտի Կասորլայի ռեկորդը: Մասնավորապես, 2015 թվականից Սանտի Կասորլայից հետո Մխիթարյանն «Արսենալի» միակ ֆուտբոլիստն է, որին հաջողվել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ դառնալ Պրեմիեր լիգայում երկու խաղում անընդմեջ: Հանդիպման 64-րդ րոպեին Ունայ Էմերին փոխարինեց Մխիթարյանին՝ նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերելով հարձակվող Ալեքսանդր Լակազետին:

«Մխիթարյանը տարերքի մեջ էր, և վստահ եմ, որ նա կզարգացներ հաջողությունը: Էմերին նրան հանգստանալու հնարավորություն տվեց՝ ասելով. «Եղբայր, հերիք է, դու դեռ մեզ պետք ես»: Առջևում լոնդոնյան դերբին է, և անհրաժեշտ է, որ Միկին ուժերով լի մոտենա սկզբունքային այս մրցավեճին: Օզիլն ու Մխիթարյանը հիանալի մարզավիճակում են և խաղից խաղ ավելացնում են: Այս զույգը կարող է դառնալ մեր նպատակի իրականացման հաղթաթուղթը»,- «Արսենալի» ֆորումում գրել է երկրպագու @K_Dave-ը:

Այս հաղթանակի շնորհիվ «Արսենալն» այս պահին ունի 56 միավոր և շարունակում է մնալ 4-րդ հորիզոնականում: Երեկ հաղթանակ տարան նաև 4-րդ հորիզոնականի համար պայքարում «Արսենալի» հիմնական մրցակիցներ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»: Վերջինս սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության հասավ «Կրիստալ Փելեսի» նկատմամբ: «Յունայթեդը» ընդամենը մեկ միավոր է զիջում «Արսենալին» և 5-րդ հորիզոնականում է գտնվում: «Չելսին» 53 միավորով 6-րդն է, սակայն մեկ հանդիպում ավելի քիչ է անցկացրել:

Հաջորդ հանդիպումը «Արսենալն» անցկացնելու է մարտի 2-ին՝ «Ուեմբլի» մարզադաշտում մրցելով «Տոտենհեմի» հետ: Վերջինս 28-րդ տուրից հետո 60 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում