Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուբեն Սաղաթելյանի ազատումը բավարար չէ. տեղի է ունեցել արդյունաբերական շպիոնաժ, և դրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն

Թերևս հենց տեխնիկական լրտեսության համար Հայաստան ժամանած և մի քանի օր շարունակ «Նաիրիտ» գործարանում շրջագայած չինացիների պատմությունից հետո նրանց մուտքը գործարան ապահոված «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Վարագ Սիսեռյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին «Նաիրիտ»-ի համակարգող խումբն ահազանգեց, որ շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում Չինաստանի ներկայացուցիչներ։ Ըստ համակարգող խմբի տեղեկությունների՝ Չինաստանն ուզում է բութադիենային տեխնոլոգիայով աշխատող մի նոր գործարան կառուցել՝ 50 հազար տոննա հզորությամբ։ Խնդիրն այն է, որ բութադիենային տեխնոլոգիա կա Հայաստանում և աշխարհի ընդամենը մի քանի այլ երկրներում։ Դա գաղտնի տեխնոլոգիա է, որը Չինաստանը չունի։ Համակարգող խմբի տեղեկություններով՝ չինացիները հետաքրքրված են եղել հենց բութադիենային սարքավորումներով, և նաիրիտցիների շրջանում շատ մեծ մտավախություն կա, որ գործարանի նախկին ղեկավարությունը հանցավոր համաձայնության է եկել այդ գաղտնի տեխնոլոգիան ամբողջությամբ՝ փաստաթղթերով, աշխատանքային ուսուցանող ձեռնարկներով, ներքին կարգով հանձնել չինացիներին։

Համակարգող խմբի այս հայտարարությունից հետո Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ խնդրին՝ տեղեկացնելով, որ Չինաստանի քաղաքացիները «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածք են մուտք գործել գործարանի նախկին տնօրեն, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանի միջնորդությամբ և գործարանի սնանկության գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանի թույլտվությամբ: Սակայն Ռուբեն Սաղաթելյանն իր այս գործողությունները չի համաձայնեցրել ՀՁ-ի տնօրենների խորհրդի և ՀՀ կառավարության հետ ու փաստացի զբաղվել է ինքնագործունեությամբ: Իսկ եթե պարզվի, որ նրանց գործողություններում եղել է նաև հանցակազմ, կատարվածին կտրվի նաև իրավական գնահատական։

Նախաձեռնող խմբի անդամ, «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ միայն Սաղաթելյանի ազատումը բավարար չէ։ Խնդրով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, քանի որ կոնկրետ մարդիկ փորձել են պետական գաղտնիք փոխանցել այլ պետության ներկայացուցիչներին։ «Իրենց արածը պետական դավաճանություն է։ Եթե ԱԱԾ-ն փորձի այս հարցը մինչև վերջ պարզել, ապա կհայտնաբերի, որ փորձ է կատարվել տեխնոլոգիայի գողություն իրականացնել, որը համարվում է արդյունաբերական շպիոնաժ, որով չինացիները հայտնի են ամբողջ աշխարհում։ Այս իրավիճակում միայն Սաղաթելյանի ազատումը հարցը չի լուծում։ Ես չեմ կարծում, որ նա կոնկրետ մեղավորություն ունի կամ չունի։

Բայց որ գործարանի սնանկության կառավարիչն ու գործարանի այսօրվա տնօրեն Գրիշա Մարգարյանը դրանում կապ ունեն, ես չեմ կասկածում։ Իրենք են ուղեկցել չինացիներին, իրենք են չինացիների հետ բանակցություններ վարել, ուղեկցել բութադիենային տեխնոլոգիայի արտադրամաս։ Մարգարյան Գրիշան անձամբ է ուղեկցել, ինչը նշանակում է, որ նրան ու մյուսներին անձամբ պետք է կանչել պատասխանատվության ու պարզել կատարվածը»,- ասաց Իսրայելյանը։

Ինչ վերաբերում է «Նաիրիտ»-ի վերագործարկմանը, նոր ներդրողին ու կառավարության կողմից գործընթացը խոչընդոտելուն, Իսրայելյանն ասաց, որ նոր կառավարության մոտ արտաքինից երևում է, որ ցանկություն ունեն գործարանը վերագործարկել։

«Նաիրիտ»-ի դեպքում դեռ բանակցություններ չկան, թե ինչ պայմաններով են գործարանը տալիս։ Իսկ ես ասում եմ՝ եկեք նախ հասկանանք, թե ինչ պայմաններով է գործարանը տրամադրվում։ Պայմանները համաձայնեցնենք, բանակցենք, ու ինչ-որ էտապի հասնելուց հետո նոր կոնկրետ քայլ անել։ Ինձ, օրինակ, դուր չի գալիս, որ իրենք միանգամից ասում են՝ բերեք նախ բանկային երաշխիք դնենք, նոր մնացած հարցերը քննարկենք։ Այ սա ինձ համար անհասկանալի է»,- եզրափակեց Կարեն Իսրայելյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում