Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Դավադրություն հայկական բռնցքամարտի և պետության դեմ. Ովքեր են պատասխանատուները

Երեկ «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որի շուրջ ստեղծված արհեստական արձագանքը, մեղմ ասած, մտահոգիչ է:

Մասնավորապես, մի շարք մարզադպրոցների ղեկավարներ և մարզիչներ արգելել են իրենց սաներին մասնակցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարին: Այս առթիվ ՀԲՖ-ն հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ. «Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հայտարարել. ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան բոլոր մարզիկներին հնարավորություն է տվել մասնակցելու Հայաստանի երիտասարդական առաջնությանը: Վլ. Ենգիբարյանի անվան մարզադպրոցը, որը սնվում է պետբյուջեից, իր մարզիկներին արգելել է մասնակցել առաջնությանը: Բարեբախտաբար, մի քանի ծնողներ, հասկանալով, որ իրենց երեխայի ապագան ավելի կարևոր է, քան տվյալ մարզադպրոցի տնօրենի կամայական որոշումները, այսօր եկել են ֆեդերացիա՝ դիմում գրել, որից հետո ֆեդերացիան տվյալ մարզիկներին թույլատրել է մասնակցել առաջնությանը: Երևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջը հայտ է ներկայացրել և մասնակցել նաև կշռման արարողությանը, սակայն մրցումներից առաջ իր սաներին հորդորել է, որ չմասնակցեն առաջնությանը: Այժմ տվյալ մարզադպրոցի սաները մասնակցում են մրցումներին այլ հայտով: Առաջնությանը չի մասնակցում միայն Կոտայքի մարզը, որի մարզադպրոցների մարզիչները սաներին արգելել են մասնակցել: Հուսով ենք՝ կառավարությունը կարձագանքի, և վերջ կդրվի այս ապօրինի գործողություններին, քանի որ կամայական որոշում կայացնողներն ու անհասկանալի մարդկանց հրահանգներ կատարողները տեղ չունեն պետական ապարատում»:

Հիշեցնենք, որ առաջնությունից մեկ օր առաջ հայտարարություն էր տարածել ՀԱՕԿ-ի քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ նշելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը օլիմպիական կառույցին սառեցված է: ՀԱՕԿ-ը և վերջինիս նախագահ Գագիկ Ծառուկյանը չեն ընդունում 2018 թվականի օգոստոսի 2-ին տեղի ունեցած բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների արդյունքները: Ծառուկյանն ու ՀԱՕԿ-ը սատարում են նախորդ տարի ստեղծված բռնցքամարտի ազգային ֆեդերացիային, որի նախագահն է Հովհաննես Հովսեփյանը:

Բնական է, որ ՀԱՕԿ-ը ոչ լեգիտիմ է համարում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործունեությունը: Ըստ ՀԱՕԿ-ի՝ ԱԻԲԱ-ի (Բռնցքամարտի միջազգային միություն) քննության արդյունքում պարզվել է, որ տվյալ ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցկացվել էին խախտումներով, ինչից հետո վերջինս պահանջել էր հարգել ԱԻԲԱ-ի կանոնադրությունը և անցկացնել նոր ընտրություններ, այլապես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կհեռացվի ԱԻԲԱ-ից: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան չի հեռացվել ԱԻԲԱ-ից, և չկա որևէ պաշտոնական փաստաթուղթ մարզական այս կառույցի գործունեության անօրինական լինելու մասին:

Ի՞նչ է նշանակում բռնցքամարտիկներին արգելել մասնակցել Հայաստանի առաջնությանը: Եթե ոմանք չեն ընդունում ֆեդերացիայի նախագահի ընտրությունների արդյունքները, արդյո՞ք դրանից պետք է տուժեն բռնցքամարտիկները, որոնց համար հանրապետական առաջնությունը խիստ կարևոր միջոցառում է:

Պետք է առանձնակի ուշադրություն դարձնել, որ առաջնությանը չեն մասնակցում Կոտայքի մարզի մարզադպրոցների սաները: Կատարվածը ոչ թե բոյկոտ է, այլ դավադրություն հայկական բռնցքամարտի և ինչու չէ՝ նաև պետության դեմ: Ինչպե՞ս կարող են պետբյուջեից սնվող մարզադպրոցի սաները զրկվել հանրապետական մրցաշարին մասնակցելու հնարավորությունից: Այսօր առաջնության երկրորդ օրն է: Մրցաշարը ընթանում է բնականոն հունով: Ովքեր տուժեցին և ովքեր շահեցին բոյկոտի արդյունքում: Տուժեցին այն բռնցքամարտիկները, որոնք չեն մասնակցում առաջնությանը, ինչը լուրջ խոչընդոտ կհանդիսանա հետագայում միջազգային մրցումներին մասնակցելու համար:

Պետք է տուժեն նաև նաև դավադրության կազմակերպիչները, որոնց նկատմամբ ՀՀ իշխանություններն ուղղակի պարտավոր են կոշտ պատժամիջոցներ կիրառել: Բոյկոտի կազմակերպիչները ցույց տվեցին, որ իրենց համար գերակա է ոչ թե բռնցքամարտի զարգացումը, այլ անձնական ամբիցիաները: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի տարածած պաշտոնական հայտարարության համաձայն՝ «Վ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց Վ» ՊՈԱԿ-ի տնօրենը զանգահարել էր առաջնության գլխավոր մրցավար Սեյրան Ղամբարյանին և ասել, որ մարզադպրոցի սաները չեն մասնակցելու առաջնությանը։

Տեղի ունեցածի վերաբերյալ պետք է անհապաղ հետաքննություն սկսվի, և պետք է հրապարակվեն բոյկոտի բոլոր պատասխանատուների անունները: Թե ով է բոյկոտի դիրիժորը, կարծում ենք, բոլորի համար է պարզ: Անհրաժեշտ է, սակայն, որ կատարվածի վերաբերյալ պաշտոնական գնահատական տրվի, որը կապահովի նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի բնականոն գործունեությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում