Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարքը, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Դեյներիս Թարգարիենի դերով, ասել է, որ փորձել է գողություն անել՝ շոուի շուրջ աշխատանքի ընթացքում, հաղորդում է Metro-ն։
32-ամյա դերասանուհու խոսքով՝ նա ցանկացել է նկահարանման հրապարակից տանել Երկաթե գահը, սակայն հսկայական մետաղե գահը նրա ավտոմեքենայում չի տեղավորվել։

«Ես հրում էի այն, փորձում ավտոմեքենայիս մեջ տեղավորել, բայց դրա չափսերը հարմար չէին։ Ի՞նչ արած»,-ասել է դերասանուհին։









































