Տոկիոյում Կեյո համալսարանին կից կլինիկայում աշխարհի ամենափոքր քաշով ծնված տղան դուրս է գրվել հիվանդանոցից:
Ինչպես հաղորդում է Kyodo գործակալությունը, երեխան, որը ծնվել է ընդամենը 268 գրամ քաշով, այլևս բժիշկների հսկողության կարիքը չունի:
Վեց ամսվա ընթացքում նրա քաշն ավելացել է գրեթե 3 կիլոգրամով և այժմ օրգանիզմը նորմալ է զարգանում. նա կարողանում է ինքնուրույն ուտել և շնչել:
Նշվում է, որ երեխան մոր արգանդում գրեթե չի աճել, ուստի բժիշկները հղիության 24-րդ շաբաթվա ընթացքում բարդագույն վիրահատություն են իրականացրել:
Երեխայի ծնվելուց հետո նրա կյանքը պահպանվել է հատուկ սարքավորումների միջոցով: Աստիճանաբար երեխան սկսել է աճել և քաշ հավաքել:
Տղան աշխարհում ամենափոքր քաշով ծնված երեխան է, որին հաջողվել է ապրել: Նախորդ ռեկորդը պատկանում է Գերմանիայում 274 գրամ քաշով ծնված տղային: