Երևանում անցկացվող բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի խաղարկությունում կայացավ երկրորդ հանդիպումը:
Տուլայի «Արսենալը» հավասար պայքարում ի վերջո 76-75 հաշվով առավելության հասավ Ղազախստանի «Բարսի Ատիրաու» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դմիտրի Ռիտենկոն (Արսենալ), ով վաստակեց 23 միավոր:
ԵԱՏՄ գավաթի խաղարկության շրջանակներում այսօր` փետրվարի 25-ին, ժամը ՝ 19:00-ին Երևանի ՄԶՀՀԿ մարզադահլիճում (նախկին ՄԻԿԱ) «Ուրարտու Վիվառոն» կընդունի Բելառուսը ներկայացնող «Բորիսֆեն» ակումբին: