Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սպառնալիք և վերջնագիր իշխանությանը

«Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել 2016-ի հուլիսին ՊՊԾ գունդը գրաված խմբի երկու անդամների՝ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի վերաբերյալ, որոնք գտնվում են կալանքի տակ և մեղադրվում գնդի գրավման հետևանքով սպանված ոստիկանների մահվան համար: Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ նրանք հեղափոխությունից տասն ամիս անց դեռ մնում են կալանքի տակ, մինչդեռ նրանք հեղափոխության նախակարապետ ապստամբության մասնակից են:

Այդ գնահատականները նոր չեն, և ամենաուշագրավն այն է, որ Ժիրայր Սեֆիլյանը գործնականում սպառնալիք է հնչեցնում՝ ասելով, որ սպառվել է համբերության ժամանակը, և նրանց ազատ չարձակվելու դեպքում ժողովուրդը կհաստատի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատ արձակումը: Դա այլ բան չէ, քան Նիկոլ Փաշինյանի հասցեին ապստամբության սպառնալիք:

Ընդ որում, Ժիրայր Սեֆիլյանը փաստացի ստեղծում է փակուղային վիճակ: Որովհետև եթե Բիլյանն ու Բարսեղյանն ազատ արձակվեն, ապա հանրային ընկալումը լինելու է այն, որ Նիկոլ Փաշինյանը տեղի է տվել Ժիրայր Սեֆիլյանի սպառնալիքին, վերջնագրին: Իսկ դա գործնականում լինելու է Փաշինյանին ուղղված ամենատարբեր թիրախավորումների առիթ և պատճառ, ընդ որում՝ զգալիորեն օբյեկտիվ, քանի որ տվյալ պարագայում խոսքը ոչ թե պարզապես զինված գործողության, այլ դրա հետևանքով զոհերի մասին է: Եվ ավելին՝ խոսքը ոստիկանության կազմից զոհերի մասին է, ըստ այդմ՝ զոհերի համար մեղադրվողներին ազատ արձակելը լրջագույն ազդեցություն է թողնելու ոստիկանության շարքերում՝ ոչ միայն ոստիկանության ներկայիս պետ Վալերի Օսիպյանի, այլ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքի վրա: Ընդ որում, սա հարցի, այսպես ասած, քաղաքական երեսն է:

Կա նաև իրավականը՝ այն տեսանկյունից, որ Ժիրայր Սեֆիլյանը փաստորեն չի ճանաչում այն օրենսդրությունը, որով տեղի է ունենում գործընթացն իրավական հարթության վրա: Այլ կերպ ասած, պատկերացնելի է իրավաքաղաքական այն փակուղին, որ առաջանում է «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդի հայտարարությամբ, եթե դիտարկում ենք դրա իրականանալիությունը վարչապետի դիրքերից ապահովելու հանգամանքը:

Կա մյուս դիրքը՝ այն դեպքոմ, երբ վարչապետը չի ընդառաջում միջամտելու հորդորին կամ կոչին, իսկ դա մեծ հավանականությամբ հենց այդպես էլ կլինի, որովհետև որևէ դեպքում անթույլատրելի է, երբ հանրայնորեն լեգիտիմ իշխանությունն ընդառաջի որևէ վերջնագրի, այն էլ՝ այդօրինակ բնույթի:

Մյուս դիրքն այդ պարագայում Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» դիրքն է՝ ինչ են անում նրանք, ինչպես են հաստատում «ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը», որի մասին խոսում է Ժիրայր Սեֆիլյանը: Դա 2016 թվականի հուլիսյան գործողության կամ համանման այլ քայլի կրկնության սպառնալի՞ք է, թե՞ առայժմ, այսպես ասած, ոչ զինված գործողությունների, սակայն քաղաքացիական անհնազանդության դրսևորումների, ինչպիսին, օրինակ, փողոցներ փակելն է և այլն: Մի բան, որ «Սասնա ծռերի» համակիրները գործնականում անում էին հեղափոխությունից հետո մինչև խմբի անդամների մեծ մասի ազատ արձակումը, երբ նաև հացադուլ էր հայտարարել Գարեգին Չուքասզյանը:

Ինչ է հակադրելու դրան իշխանությունը, վարչապետը: Իհարկե, Նիկոլ Փաշինյանն այդ կապակցությամբ մի քանի անգամ ակնարկների, թափանցիկ տողատակի մակարդակում խոսել է այն մասին, թե որևէ մեկը չպետք է նրա լեգիտիմ իշխանությունը շփոթի նախկին ոչ լեգիտիմ իշխանության հետ և մտածի վերջնագրերով խոսելու մասին, սակայն փաստն այն է, որ դրանք շարունակում են հնչել և այն էլ արդեն բավականին կոնկրետ, ինչպիսին «Սասնա ծռերի» առաջնորդի հայտարարությունն է:

Կուսակցությունը խորհրդարանի ընտրությանը հավաքեց 2 տոկոսից էլ պակաս ձայն, թեև հավակնում էր լինել երկրորդ տեղում: Միաժամանակ հայտնի է, որ «Սասնա ծռերը» հայտարարում էին, թե նոր խորհրդարանը կունենա առավելագույնը երկու տարվա կյանք: Արդյո՞ք նրանք անցնում են պլան Բ-ի, և ի՞նչ պլաններ ունի այդ կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը: Թեև, խոշոր հաշվով, այստեղ ընդհանրապես հանրային-քաղաքական կյանքի պլանավորման խնդիր է, և փակուղին ու առավել ևս որևէ սպառնալիք առնչվելու է ամբողջ պետությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում