Tuesday, 19 10 2021
18:23
Օլիմպիական կրակն ուղևորվեց Պեկին
17:36
Վահրամ Խուդոյանը՝ ծանրամարտի վարպետների Եվրոպայի չեմպիոն
Տխուր փաստեր Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների վերաբերյալ
15:37
Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի մասնակիցների թիվը կրճատվել է
Հայ մրցավարները և տեսուչը նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում
18:20
Վառվել է 2022 թ․ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ջահը
Երբ մրցավարը հետապնդում է Մխիթարյանին․ Մոուրինյոն չի ընդունում պարտությունը, բայց․․․
14:10
Գեղասահքի հայկական զույգի հաջողությունը Հունգարիայում
13:50
Հայ սամբիստները 6 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Պայթյունավտանգ իրավիճակ հայկական ֆուտբոլում․․․
«Սևանի» ղեկավարները բռնություն են կիրառել ՀՖՖ պատվիրակի և մրցավարների նկատմամբ․ ՀՖՖ
VBET Պրեմիեր լիգա․ «Նոան» հաղթեց «Սևանին»
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
Միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող 8 ֆուտբոլիստներ Հայաստանի հավաքականում
Խոակին Կապառոսը նշում է ծննդյան 66-րդ տարեդարձը
Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքը հատեց 1 միլիոնի սահմանը
Վալենտին Իվանովը մրցավարական սեմինար է անցկացնում Հայաստանում
Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» հետ չի մեկնի Ադրբեջան
Հայաստանի հավաքականի հնարավորությունը․ Ինչի մասին էր խոսում Կապառոսը
Ֆրանսիա Մ-21 -Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա Գրենոբլում
2022 թվականի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը՝ Երևանում
Ինչպես փրկել տղերքին․ Շտապօգնության «փառահեղ պարտություններ» սերիալի համար
ՀՖՖ-ն շնորհավորում է Նիկիտա Սիմոնյանին
«Արարատ-73»-ի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը 95 տարեկան է
Ինչ տեղի ունեցավ Հայաստանի հավաքականում․ Չհաղթելու գլխավոր պատճառը․․․
Ծեծկռտուք ռումինացի ֆանատների և ՀՖՖ-ի ներկայացուցիչների միջև
Ռումինիա – Հայաստան՝ 1.0. Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը
Հայաստանի հավաքականը զիջեց Ռումինիային
Հայաստանի Մ-17 հավաքականը հավաք կանցկացնի
Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Կատարին

Պայքարի նոր փուլ․ Ինչպես է Մխիթարյանը ստվերում թողնում «մրցակցին»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» կարևոր 3 միավոր վաստակեց՝ սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասնելով  «Սաութհեմփթոնի» նկատմամբ: Ի տարբերություն Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի ԲԱՏԷ-ի հետ վերջին երկու հանդիպումների՝ լոնդոնյան թիմն այս անգամ ցուցադրեց բալանսավորված և ավելի գրագետ խաղ:

Փորձը ցույց է տալիս, որ Էմերիի թիմը շատ ավելի արդյունավետ է գործում, երբ խաղում է 4-2-3-1 դասավորությամբ: Ավելի ստույգ՝ երկու հենակետային կիսապաշտպանների առկայությունը թույլ է տալիս թե՛ հարձակման և թե՛ պաշտպանական օղակի ֆուտբոլիստներին ավելի ազատ գործել:

«Հրաշալի առաջին խաղակես ստացվեց: Մենք չէինք խփի առաջին գոլը, եթե Լենոյի հրաշալի «սեյվ»-ը չլիներ: Մենք պետք է շնորհակալ լինենք մեր դարպասապահին: Երկրորդ կեսում հակառակորդն ավելի շատ ընդգրկվեց խաղի մեջ, և մենք չկարողացանք իրացնել մեր հնարավորությունները»,- «Արսենալի» պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում ասել է այս հանդիպման գլխավոր հերոսը՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինիս կարծիքով՝ ֆուտբոլիստների համագործակցությունը ուղղակի հրաշալի է ստացվում: «Մենք պետք է շարունակենք նույն կերպ գործել և կենտրոնանալ հաջորդ խաղի վրա: Շատ դժվար խաղ է լինելու, ու պետք է պատրաստվենք: Մենք դեռևս պայքարի մեջ ենք ու չենք պատրաստվում հանձնվել: Շատ ուրախ ենք, որ Լակազետն այսքան գոլ է խփում: Կանենք ամեն ինչ, որպեսզի նա շարունակի իր արդյունավետության շարքը»,- ասել է հայ կիսապաշտպանը:

Ապաքինվելով ծանր վնասվածքից՝ Մխիթարյանը բավական արագ կարողացավ մտնել խաղային ռիթմի մեջ, ինչի արդյունքում «Արսենալի» խաղը զգալիորեն առաջընթաց է ապրել: Ավելի ստույգ՝ երբ հայ ֆուտբոլիստը խաղադաշտում է, «Արսենալի» գրոհները շատ ավելի արագ ընթացք են ստանում: Նույնը կարելի է ասել նաև պաշտպանողական գործողությունների մասին: Դաշտի միջին հատվածում Մխիթարյանը ակտիվ կերպով շարունակ փորձում է կոտրել մրցակցի գրոհները:

Բրիտանական մամուլն արդեն իսկ գրում է, որ Մխիթարյանը ոչ մի կերպ չի զիջի իր տեղը հիմնական կազմում «Բարսելոնայից» տեղափոխված Դենիս Սուարեսին: Ավելի ստույգ՝ Սուարեսը եզրային կիսապաշտպան է և հիմնական կազմում տեղ ունենալու համար պետք է ավելի հաջող խաղա Ալեքս Իվոբիից և Մխիթարյանից: Սուարեսը հասցրել է մասնակցել մի քանի հանդիպման, սակայն նրա խաղը չի տպավորել: Մխիթարյանը և Իվոբին այսօր «Արսենալի» առջևի գծի հիմնական ֆիգուրներից են:

Վերջին հանդիպումներում Էմերին հնարավորություն է տալիս նաև Մեսութ Օզիլին: Անհրաժեշտ է, որ առաջնության վերջին հատվածում Էմերին ավելի հարուստ գործիքակազմ ունենա թիմի առաջ դրված խնդիրը լուծելու համար:

Football London պարբերականը Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատել է 8 բալով: «Հիանալի հանդիպում անցկացրեց: Այն լավագույններից էր ընթացիկ մրցաշրջանում: Կազմակերպեց առաջին և խփեց երկրորդ գոլը: Ամբողջ ընթացքում բավական ակտիվ էր»,- գրել է պարբերականը:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ալեքսանդր Լակազետը, որն արժանացել է ամենաբարձր՝ 8.6 գնահատականի: «Կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի: Այսօր ավելի լավ տեսք ունեինք, և կարծում եմ՝ երկրպագուները գոհ մնացին խաղից: Ստեղծում էինք գոլային պահեր ու լավ էինք խաղում նաև պաշտպանվելիս: Այնուամենայնիվ կային խնդիրներ, որոնց հետ պետք է հաշվի նստել և աշխատել ավելի ուժեղ դառնալու համար: Մասնավորապես, եթե համեմատենք առաջին խաղակեսի հետ, ապա երկրորդ խաղակեսում, ըստ երևույթին, այնքան էլ լավ չխաղացինք: Չնայած դրան, կարծում եմ, արդարացի կլիներ, որպեսզի երրորդ գնդակը ևս խփեինք: Ամենակարևորն այն է, որ երեք միավոր վաստակեցինք և շարունակում ենք պայքարը լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար: Մենք խաղ առ խաղ առաջ ենք գնում: Գոհ ենք նրանից, թե որտեղ ենք գտնվում, ու շարժվում ենք առաջ»,- նշել է Էմերին:

«Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ «Արսենալը» 53 միավորով հանգրվանեց 4-րդ հորիզոնականում: Այս տուրում միավորներ կորցրեց 4-րդ հորիզոնականի համար պայքարում «Արսենալի» գլխավոր մրցակիցներից «Մանչեսթեր Յունայթեդը»՝ ոչ-ոքի՝ 0:0 խաղալով «Լիվերպուլի» հետ:  Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը»  52 միավորով 5-րդ հորիզոնականում է: Լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Չելսին», ունի 50 միավոր, սակայն մեկ հանդիպում ավելի քիչ է անցկացրել: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում «Չելսին» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում 3:4 հաշվով զիջել էր «Մանչեսթեր Սիթիին»:  Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Լիվերպուլը», որն ունի 66 միավոր: Երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Սիթին» ունի 65, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Տոտենհեմը»՝ 60 միավոր:

28-րդ տուրում՝ փետրվարի 27-ին, «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կմրցի «Բորնմութի» հետ: Մարտի 2-ին էլ «Ուեմբլի» մարզադաշտում տեղի կունենա «Տոտենհեմ»-«Արսենալ» լոնդոնյան դերբին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում