38-ամյա Քիմ Քարդաշյանը չի դադարում զարմացնել երկրպագուներին: Ռեալթի-շոուի աստղը պաշտում է համարձակ փորձերը: Այս անգամ Քանյե Ուեսթի կինը որոշել է փոխել մազերի գույնը և կարմրահեր է դարձել:
Քիմը չի վախենում փոփոխվել: Թվում է, հեռուստաաստղին արդեն տեսել են ծիածանի բոլոր գույների մազերով: Նա ներկայացել է նեոնային կանաչ վարսերով, ինչպես նաև եղել է շիկահեր և թխահեր:
Այժմ Քիմը stories-ում նոր կերպար է ներկայացրել: Աստղը կտրել է իր երկար վարսերը, ընտրելով անհավասար ծայրերով կառե և կարմիր ներկել: Լուսանկարում, Քիմը նոր կերպարը ցուցադրում է չուպա-չուփսը բերանում:
Քիմ Քարդաշյանին շատերը էպատաժի թագուհի են համարում: Աստղը չի վարանում մերկանալուց, միևնույն ժամանակ շատ տարօրինակ կերպարներ են ստացվում: Քիմը գիտի, ինչպես վարպետորեն թաքցնել թերություններն ու ընդգծել առավելությունները դիմահարդարման միջոցով:
Հեռուստաաստղը նաև բարդ բնավորություն ունի, որի հետ շատերին չի հաջողվում հարմարվել: