Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ռազմական ոստիկանություն տեղակայել սիրիական սահմանի վրա առաջացած բուֆերային գոտում: Հաղորդում է TASS-ը:
Արտգործնախարարն այդ մասին խոսել է Վիետնամի հեռուստատեսության, Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության (CCTV) և չինական Phoenix հեռուստաալիքի հետ ունեցած հարցազրույցներում:
«Մենք սկզբունքորեն փորձ ունենք, երբ «հողի վրա» զինադադարի, անվտանգության միջոցառումներ դիտարկելու և դեէսկալացիոն գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցություններն ուղեկցվում են ռուսական ռազմական ոստիկանության տեղակայմամբ», – ընդգծել է Լավրովը:
Նա հավելեց, որ տվյալ բուֆերային գոտում հավանականությունը պահպանվում է: