Friday, 19 04 2024
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ

Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջան․ այսպիսին է իրականությունը․ Սատանովսկի

Լեռնային Ղարաբաղն անջատվել է Ադրբեջանից և այլև չի վերադառնա նրա կազմ։ Ռուսաստանցի հայտնի արևելագետ, Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին իր այս հայտարարությունն արել էր մոտ երեք տարի առաջ՝ 2016 թ․ Ապրիլյան պատերազմից հետո, ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքին տված հարցազրույցում, և այսօր էլ մնում է նույն համոզմանը։ Հեղինակավոր փորձագետն ասել էր, որ Ադրբեջանն իհարկե կարող է շարունակել պատերազմը, բայց չի կարող հաղթել այն, քանի որ այն հարցը, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ամբողջովին փակված է թե՛ ռազմական տրամաբանության, թե՛ իրական քաղաքական տեսանկյունից։ Ալիևը կարող է իր զորքերն ուղարկել մսաղացի, ժամանակ ու փող ծախսել՝ ինչքան ուզում է, բայց դա օգուտ չի տա։ Բացի դրանից՝ պատերազմը կարող է տեղափոխվել Ադրբեջանի տարածք։ Այսպիսով, մի կողմից Ադրբեջանին, Եվգենի Սատանովսկու համոզմամբ, չի հաջողվի փոխել ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղում, բայց մյուս կողմից էլ՝ չկան հիմնախնդրի փոխզիջումային լուծման, խաղաղության հասնելու հեռանկարներ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Սատանովսկին նշեց, որ ներկայիս իրավիճակում, հակամարտող կողմերի հակադիր դիրքորոշումների պայմաններում հիմնախնդրի կարգավորման, խաղաղության համաձայնագրի մասին խոսք լինել չի կարող։ Նման իրավիճակներում հարցերը լուծվում են միայն ուժով, բայց Ադրբեջանը չի կարող գրավել Լեռնային Ղարաբաղը։ Իսկ Արցախի հայությանը «լայն ինքնավարություն» տալու առաջարկը, իհարկե, շատ հուզիչ ու սրտաճմլիկ է, բայց բանն այն է, որ Ղարաբաղի հայերը չեն համաձայնվի դրան։

– Պարոն Սատանովսկի, Դուք ասում եք, որ Լեռնային Ղարաբաղն այլևս չի վերադառնա Ադրբեջանի կազմ։ Այսինքն՝ հիմնախնդրի կարգավորման հնարավորություննե՞ր կան, թե՞ պարզապես խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը չի կարող ռազմական ճանապարհով զավթել Ղարաբաղը։

– Իսկ ի՞նչ կարգավորում կարող է այնտեղ լինել։ Խոսքն այն մասին չէ, որ այս հարցը կարող է ինչ-որ կերպ լուծվել։ Կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումն է պնդում և լսում է միայն իրեն։ Այսպիսի իրավիճակներում հարցերը լուծվում են միայն ուժով։ Անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնում, որ Բաքուն կարող է գրավել Ղարաբաղը։ Այնտեղի բնակչությունն է ուրիշ։ Մնացած տարբերակները, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում «լայն» կամ «ամենալայն ինքնավարություն» տալու առաջարկը, շատ հուզիչ ու սրտաճմլիկ է, բայց մի խնդիր կա՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կհամաձայնվի՞ դրան։ Իհարկե ոչ։ Ուրեմն մնացած ամեն ինչը հեքիաթներ են։

– Ադրբեջանը, ի դեպ, այսօր էլ է ասում, թե պատրաստ են ինքնավարություն տալ Լեռնային Ղարաբաղի հայերին, դրանից ոչ ավելին։

– Դա պարզ է։ Բայց այստեղ կա շատ կարևոր հարց՝ Ղարաբաղի հայերը կհամաձայնվե՞ն դրան։ Եթե ոչ, ապա նրանց ինքնավարություն տալու պատրաստակամությունը ոչնչով չի տարբերվում Խորհրդային միությունում եղած իրավիճակին։ Եթե երբևէ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ի հայտ գա ինչ-որ միասնական պետություն, ապա գուցե Ղարաբաղը և մյուս ազգային ինքնավարությունները մտնեն այդ պետության կազմի մեջ՝ ենթարկվելով կենտրոնին։ Բայց դա ավելի քիչ հավանական է, քան Լեռնային Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի Հանրապետություն։ Այսպիսին է իրականությունը։ Կարելի է հասկանալ այն, կարելի է և չհասկանալ, կարելի է այն ճանաչել կամ չճանաչել։ Քաղաքական գործիչները երբեք այն չեն ճանաչի։ Բայց ինչ արած․․․

– Բայց Ադրբեջանի ղեկավարությունն ասում է, թե «Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է», և իրենք երբեք չեն համակերպվի «Ադրբեջանի տարածքների օկուպացման» հետ։

– Տվյալ պարագայում ես չեմ կարող որևէ բան անել։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի։ Ես կանխատեսումներ չեմ կարող անել։ Ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ, և ոչ ավելին։

– Դուք ասել եք, որ Ալիևը կարող է իհարկե շարունակել պատերազմը, բայց չի կարող հաղթել այն։

– Այո, միանշանակ այդպես է։ Նա, ով ի զորու է գրավել այն տարածքը, որին հավակնում է, կարող է այն ստանալ։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։ Մենք ունեցել ենք մի ընդհանուր, խորհրդային առաջնորդ, որը չգիտես՝ ինչու հանձնում էր այն ամենը, ինչ գրավել էին իրենից առաջ։ Նրա ազգանունը Գորբաչով էր։ Հենց այդ պատճառով էլ Ղարաբաղյան հակամարտությունը պայթեց Միխայիլ Գորբաչովի կառավարման օրոք, մի ղեկավարի, որը, անկեղծ ասած, երկրի բոլոր հնարավոր նախագահներից կամ գլխավոր քարտուղարներից վատագույնն էր ԽՍՀՄ-ի ողջ պատմության մեջ։ Բայց դա կրկնելն այնքան էլ լավ չէ։ Այսօրվա դրությամբ կա սառեցված կոնֆլիկտ, որը կրկին բորբոքելը իմաստ չունի, այդ թվում՝ Բաքվի համար։ Հենց դա էի փորձում բացատրել ադրբեջանցի ընկերներին։

– Այդ շրջանում, որին Դուք անդրադարձաք, այսինքն՝ «պերեստրոյկայի» (վերակառուցման) տարիներին, երբ պայթեց կոնֆլիկտը, հայերը սկզբնական շրջանում հույս ունեին, որ Մոսկվան կլուծի այս հարցը․․․

– «Պերեստրոյկայի» տարիներին շատ մարդիկ Խորհրդային միությունում հույսեր էին կապում Գորբաչովի հետ։ Ցավոք սրտի, այդ հույսերը չարդարացան, որովհետև չկար մեկը, որի վրա կարելի էր հույս դնել։

– Հարցս հետևյալն է՝ 1921 թվականին Ստալինը լուծեց այս հարցը Ադրբեջանի օգտին, իսկ վերակառուցման տարիներին, երբ դատապարտվեց ստալինյան բռնատիրական համակարգը, հռչակվեց նոր քաղաքականություն՝ ժողովրդավարություն և հրապարակայնություն, Մոսկվայի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում, միևնույն է, չփոխվեց, և կենտրոնը չփորձեց հարցին խաղաղ և արդար լուծում տալ։

– Բայց ես ի՞նչ մեղք ունեմ։ Ես ժողովրդավարության կողմնակից չեմ և այն չեմ համարում հասարակարգ, որն ինձ դուր է գալիս։ Արդարություն այս աշխարհում չկա ի սկզբանե։ Այն գոյություն չունի՛ ոչ ոքի, հակամարտող որևէ կողմի համար։ Այդ պատճառով երբ և եթե (հակամարտող կողմերը) հասկանան, թե ինչ տխուր ու ողբալի է կորցնել հարազատներին, ինչ սարսափելի է կորցնել հայրենիքը, ինչ ցավալի է կորցնել սեփական տունն ու ունեցվածքը․․․ Հայերը կորցրեցին իրենց տներն ու ունեցվածքը Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում կամ Ղարաբաղում, շատ մարդիկ շատ բան կորցրեցին, բայց ի՞նչ կարող ես անել։ Եթե հնարավորություն կա չսպանելու միմյանց՝ շատ լավ է։ Եթե այն չկա, և սանձազերծվում է հակամարտության հերթական փուլը՝ ինչպես եղավ մի քանի տարի առաջ, երբ Անկարայի ակտիվ, պրովոկացիոն քաղաքականության հետևանքով Բաքուն պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ուրեմն ոչ մի լավ բան այս ամենից չի ստացվի։

– Իսկ հնարավո՞ր է կանխատեսել՝ կփորձի՞ արդյոք Ադրբեջանը ևս մեկ անգամ ռազմական ճանապարհով գնալ։

– Ես չգիտեմ, հնարավոր չէ ասել այն, ինչ ես չեմ ասում։ Ես կանխատեսումներ չեմ անում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում