Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Փաշինյանի թեհրանյան այցի ընթացքում կքննարկվի Իրանի պաշտոնական դիրքորոշումը Արցախի հարցում

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա պաշտոնական այցին ընդառաջ ծավալուն հարցազրույց է տվել իրանական «Մեհր» լրատվական գործակալությանը՝ նշելով, որ Հայաստանի վարչապետի այցը իրան բխում է Հայաստանի նոր ձևավորված կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից, որի համաձայն՝ Հայաստանն ակտիվ քայլեր է անելու՝ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու հարևան և բարեկամ Իրանի հետ։

Հայաստանի դեսպանը խիստ ուշագրավ ուղերձներ է հղել իր հարցազրույցում՝ նշելով, որ ամերիկյան պատժամիջոցների գործադրման պայմաններում Իրանի համար ևս կարևոր է հարևան Հայաստանի հետ ունենալ երկարաժամկետ, կայուն և փոխշահավետ հարաբերություններ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունները, դեսպանի խոսքերով, ներառելու են քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտների հարցերի լայն շրջանակ: Արտաշես Թումանյանը նշել է, որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով առաջացած ֆինանսաբանկային խոչընդոտները օբյեկտիվորեն խանգարում են և՛ առևտրին, և՛ ներդրումային ծրագրերին։ Եվ այս պայմաններում «Հայաստանի կառավարությունը պատրաստ է անել առավելագույնը, որպեսզի շարունակվի համագործակցությունը գազի, էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում»։ Հայկական կողմը պատրաստ է նաև առավելագույն ջանքեր գործադրել առևտրի և ներդրումային ծրագրերի իրականացման գործում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Իրան կմեկնի փետրվարի 27-ին։ Սա նրա առաջին այցն է Թեհրան երկրի ղեկավարի կարգավիճակում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ Արմեն Իսրայելյանը։

– Պարոն Իսրայելյան, ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Իրան, և ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում ու Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո այն ի՞նչ ուղերձներ է պարունակում։

– Անշուշտ, այցը շատ կարևոր է՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների օրակարգն ու առաջնահերթությունները։ Կարծում եմ՝ բանակցություններ տեղի կունենան մի քանի ուղղությունների շուրջ։ Նախ՝ կարևոր է նաև հստակեցնել քաղաքական օրակարգը, որը ես դիտարկում եմ վերջին հինգ տարվա զարգացումների համատեքստում, որովհետև վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի շատ շեշտը դրվել էր տնտեսական համագործակցության վրա, և քաղաքական հարաբերությունների հարցում որոշակի բացթողումներ ունեցանք։ Եվ ցավալին այն է, որ տնտեսականը շեշտադրելուց հետո տնտեսական փոփոխությունները տեղի չունեցան։ Այս իմաստով կարծում եմ, որ պետք է նոր փուլից սկսել՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, ինչու ոչ նաև Իրանում տեղի ունեցած փոփոխությունները, որովհետև, մեծ հաշվով, Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Թրամփի որոշումից և Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումից հետո Իրանում էլ փոփոխություններ տեղի ունեցան։ Եվ Իրանն էլ իր արտաքին քաղաքականությունը 2018 թ․ սկսած վերանայում է՝ հաշվի առնելով նշված փոփոխությունները։ Հետևաբար, երկու կողմերի համար կարևոր է առկա իրողությունների պայմաններում քննարկել, թե ինչ օրակարգում են երկու երկրները զարգացնելու իրենց քաղաքական հարաբերությունները։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է առաջնահերթ նշանակություն տա նաև քաղաքական հարաբերություններին, որովհետև ընդունված է ասել, որ Հայաստանի և Իրանի քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, բայց տնտեսական համագործակցության մակարդակը չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին, և դա այդպես է, բայց անհրաժեշտ է դրանք ակտիվացնել, որովհետև նոր մարտահրավերներ են առաջանում, և անհրաժեշտ է, որ պարբերաբար Իրանի կողմից ավելի ընդգծվի Հայաստանի հետ քաղաքական հարաբերությունների զարգացման կարևորությունը։

Ցավոք սրտի, վերջին մեկ-երկու տարվա ընթացքում Արցախի հարցում ժամանակ առ ժամանակ տարբեր քաղաքական շրջանակների, զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այնպիսի հայտարարություններ են հնչում, որոնք մեզ համար, կարծում եմ, խնդրահարույց են։ Ուստի, վստահաբար կարելի է ասել, որ այս այցի ընթացքում ավելի հստակ քննարկումներ տեղի կունենան Իրանի քաղաքական իշխանությունների հետ նաև Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ։ Եվ կարծում եմ, որ Իրանի իշխանությունները ևս պետք է շահագրգռված լինեն սրանում՝ հստակեցնելով իրենց մոտեցումներն ու թույլ չտալով, որ Իրանի ներսում տարբեր խմբավորումներ փորձեն յուրովի մեկնաբանել իրանական կողմի դիրքորոշումը։ Եվ անշուշտ պետք է բացատրել իրանական կողմին, որ դա վնասում է հենց Իրանի շահերին։

– Կարո՞ղ ենք ասել, որ Արցախի հարցում Իրանի դիրքորոշման մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ փոփոխություններ եղել են։ Ու, թերևս, վստահաբար հայկական կողմը կփորձի պարզաբանում պահանջել, ճշտել, հասկանալ, թե ո՞րն է Իրանի դիրքորոշումը՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ, և ինչո՞ւ են նմանատիպ հայտարարություններ արվում։

– Պարզաբանում Հայաստանն արդեն պահանջել է։ Մասնավորապես, Իրանի դեսպանության ռազմական կցորդը հրավիրվեց ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղ հստակ պարզաբանումներ տվեց այս հարցի վերաբերյալ։ Վերջին տարիներին ժամանակ առ ժամանակ այսպիսի իրավիճակների հանդիպել ենք։ Օրինակ՝ Ադրբեջանում Իրանի դեսպանը Արցախի հարցի վերաբերյալ մի հայտարարություն էր անում, Հայաստանում այլ կերպ էին մեկնաբանում։ Ի վերջո, մեզ համար կարևորը Իրանի քաղաքական իշխանությունների դիրքորոշումն է։ Բայց նորից ուզում եմ շեշտել, որ Իրանում էլ փոփոխություններ են տեղի ունենում։ Նկատի ունեմ՝ ընդհանուր քաղաքական, պետական կառավարման համակարգում փոփոխություններ են տեղի ունենում, և մեզ համար այժմ մարտահրավեր կամ անելիք պետք է լինի առաջիկայում Իրանի հետ բազմակողմ քաղաքականություն վարելը։ Բարձր մակարդակով հանդիպումները, իհարկե, շատ կարևոր են, և հարաբերությունների զարգացման հիմնական ուղենիշները հենց այդ հանդիպումների ժամանակ են ուրվագծվում, բայց օրենսդիր իշխանությունը ևս չափազանց կարևոր դերակատարում ունի։ Պետք է աշխատանքներ տանել Իրանի խորհրդարանական բոլոր ուժերի հետ։ Բազմակողմ քաղաքականություն վարելով՝ մենք պիտի փորձենք Իրանի տարբեր հատվածներում նրանց հետ հարաբերություններ հաստատել, ներկայացնել, թե որն է Հայաստանի շահը, Իրանը ինչպես կշահի Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու դեպքում։ Առավել ևս, Իրանը հիմա այնպիսի իրավիճակում է գտնվում, որ Հայաստանի կարևորությունը առավել ընդգծված է Իրանի համար։ Եվ անհրաժեշտ է այս իրողությունից օգտվելով՝ փորձել այլ ոլորտներում ևս զարգացնել երկկողմ հարաբերությունները։

– Երկուսս էլ, ըստ էության, նույն գործչի՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեին Բաղերիին վերագրվող հայտարարության մասին ենք խոսում (տե՛ս այս հղումով)։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների և Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրությունների՝ Բաղերին Բաքվում՝ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ, ոչ միայն ասել էր, որ Իրանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանն ու սահմանների անխախտելիությանը, այլև հայտարարել էր, թե «Իրանը ղարաբաղյան հողերը համարում է ադրբեջանական»։ Սակայն անհերքելի հաստատումներ այդպես էլ չեղան, և մենք այդպես էլ չիմացանք՝ նա նման բան ասե՞լ էր, թե՞ չէ։ Որովհետև լուրջ կասկածներ կային, որ ադրբեջանական կողմն էր խեղաթյուրել նրա խոսքերը։ Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունում Իրանի ռազմական կցորդի հանդիպումից հետո հայկական կողմը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ երկու կողմն էլ համաձայնել են, որ Բաղերիի խոսքերը խեղաթյուրվել են։ Բայց կոնկրետ չհերքվեց, որ Բաղերին չի ասել, թե «Իրանը ղարաբաղյան հողերը համարում է ադրբեջանական»։ Քանի որ խոսեցիք Իրանի վերնախավում տեղի ունեցող փոփոխությունների մասին՝ այսպես ասած՝ թյուրքական գործոնը որքանո՞վ է կապված դրա հետ և որքանո՞վ է ազդում իրանական վերնախավի ու որոշումներ կայացնողների մոտեցումների վրա։

– Հարցադրման առաջին հատվածի առնչությամբ իհարկե կարող ենք ասել, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել էին Բաղերիի խոսքերը, և հրապարակվեց նաև տեսանյութը, ըստ որի՝ ո՛չ Ադրբեջանի պաշտպանության նախարարի, և ո՛չ էլ նախագահի՝ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ որևէ քննարկում տեղի չի ունեցել Արցախի հարցի վերաբերյալ, և չեն հնչեցվել այն ձևակերպումները, որոնք հրապարակվել էին։ Բայց այստեղ հարցի երկրորդ մասը կա։ Օրինակ, ըստ այդ տեսանյութի, երբ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարն ամփոփում էին իրենց հանդիպման արդյունքները, նման ձևակերպումներ, թե «Իրանը Լեռնային Ղարաբաղը համարում է ադրբեջանական տարածք», չհնչեցին։ Պարզապես երկու կողմերն էլ խոսեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Բայց դրանից զատ, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այցի ավարտին ԶԼՄ-ների հետ ամփոփելով հանդիպման արդյունքները, մեզ համար խնդրահարույց ձևակերպում էր նշել՝ խոսելով «օկուպացված տարածքների» վերաբերյալ, բայց չէր ասել, թե դա արվել է հայկական զինված ուժերի կողմից։ Սա էլ մի ընդհանրական ձևակերպում էր՝ հավանաբար ադրբեջանական կողմին սիրաշահելու համար։ Հենց այդ հայտարարությունից հետո էր, որ Իրանի ռազմական կցորդը հրավիրվեց ՀՀ ՊՆ՝ պարզաբանումներ տալու։ Կարծում եմ, որ դրանով խնդիրը հարթվեց։ Դրա համար եմ ասում, որ ճիշտ կլինի, որպեսզի հստակեցումներ լինեն այս խնդրի առնչությամբ, որպեսզի ադրբեջանական կողմը չփորձի Իրանի ոչ պաշտոնական հայտարարությունները օգտագործելով՝ այնպիսի իրավիճակ ստեղծել, որը կարող է վնասել և՛ Հայաստանի, և՛ Իրանի շահերին։ Դա առաջին հերթին բխում է Իրանի շահերից։

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ չեմ կարծում, թե այսպես ասած՝ թյուրքական գործոնն ազդում է Իրանի բարձրագույն ղեկավարության որոշումների կայացման վրա։ Այդ գործոնն իրենք ավելի շատ կարող են օգտագործել ներքին իրադրությունը հանդարտեցնելու համար, կամ կարող են որևէ իրավիճակում այդ գործոնը օգտագործելով՝ թույլ չտալ, որպեսզի թյուրքախոս բնակչության շրջանում որևէ դժգոհություն առաջանա։ Այլ բան է, որ ժամանակ առ ժամանակ թյուրքախոս նահանգներում համալսարանների կողմից կազմակերպվում են տարբեր համաժողովներ՝ ոչ հեղինակավոր գիտնականների մասնակցությամբ, բայց չեմ կարող պնդել, որ դա պետական աջակցությամբ է կատարվում։ Պարզապես այդ համաժողովների ընթացքում Արցախի վերաբերյալ նաև Ադրբեջանից ժամանած մասնագետներն են խոսում։ Բայց, ի պատիվ Իրանի հայ համայնքի՝ պետք է ասել, որ դրան հակառակ Հայաստանն ու հայ համայնքը ավելի որակով ու ավելի բարձրակարգ համաժողովներ, գիտաժողովներ են կազմակերպում։ Դրանցից մեկը վերջերս էր կազմակերպվել, որին մասնակցում էին նաև իրանցի հայտնի փորձագետներ։ Այս առումով հայ համայնքը ևս ակտիվ է, և որևէ խոչընդոտ այս առումով չկա։ Բայց հենց այս հանգամանքը հաշվի առնելով էի ասում, որ պետք է նաև խորհրդարանական կապերն ամրապնդենք Հայաստանի և Իրանի միջև՝ հարաբերություններ հաստատելով, աշխատելով տարբեր խմբավորումների հետ, որովհետև այժմ Իրանում էլ են փոփոխություններ տեղի ունենում։ Պետք է փորձենք հասկանալ, թե որ ոլորտներում կարող ենք համագործակցել Իրանի խորհրդարանի խմբակցությունների հետ։ Հաջորդ տարի՝ 2020 թվականին, Իրանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, և հարկավոր է բոլոր խմբակցությունների և քաղաքական ուժերի հետ հարաբերություններ ունենալ։ Դա շարունակական պետք է լինի, որովհետև երկարաժամկետ և կայուն հարաբերություններ ունենալու դեպքում միայն կկարողանանք արդյունքներ ապահովել։

– Իսկ ի՞նչ հարցեր կան, որոնք մտահոգում են Իրանին և դրանց առնչությամբ իրանական կողմը կուզենար ճշտել հայկական կողմի մոտեցումները։ Օրինակ՝ Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումը Թրամփի քաղաքականության և ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ և ընդհանրապես պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական մոտեցումները։ Գուցե Իրանում Հայաստանի նոր կառավարությանը «արևմտամե՞տ» են համարում։
– Կարծում եմ, որ, մեծ հաշվով, Իրանն արդեն ընկալել է, թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել՝ հատկապես արտաքին քաղաքականության մասով։ Իհարկե, հանդիպումների ընթացքում ավելի լայն քննարկումներ կլինեն, բայց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, կարծես թե, ընդհանուր առմամբ ընկալելի է իրանական կողմի համար, որովհետև իշխանափոխությունից արդեն մեկ տարի է անցել, և դատելով Իրանի նախագահի, արտգործնախարարի հայտարարություններից կամ ընդհանուր լրատվամիջոցների լուսաբանումներից՝ այն մեծ հաշվով ընկալելի է՝ հատկապես Իրան-ԵԱՏՄ (Եվրասիական տնտեսական միություն) համագործակցության շրջանակներում։ Կարծում եմ, որ նաև դատելով վերջերս՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունից՝ մեծ ոգևորություն կար Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ, և վստահություն էին հայտնում, որ ժողովրդավարական գործընթացները կնպաստեն նաև այլ ոլորտներում Իրանի հետ համագործակցության խորացմանը։ Մեծ հաշվով՝ Իրանի ընկալմամբ Հայաստանն ավելի ամուր դիրքերից խոսող երկիր է։ Նկատի են առնվում թե՛ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ճշգրտումը, թե՛ Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ հարաբերությունները։ Այս առումով՝ հստակ դիրքորոշումների, քայլերի և իր արտաքին քաղաքականության վերաբերյալ հաստատակամ որոշումների և դրանք առաջ տանելու վստահության շնորհիվ Հայաստանը կանխատեսելի երկրի համարում է ձեռք բերում Իրանի համար։ Ընկալումն այսպիսին է։

Մյուս կարևոր հանգամանքը կապված է Արցախի հիմնախնդրի հետ։ Մի քանի փորձագիտական գնահատականների եմ հանդիպել, որտեղ նշվում է, որ այս նոր կարգավիճակով Հայաստանի դիրքերն ավելի ամուր կլինեն Ադրբեջանի հետ բանակցություններում, որովհետև ավելի դժվար կլինի ճնշումներ գործադրել Հայաստանի նկատմամբ, և Հայաստանն ավելի ամուր դիրքերից կբանակցի։ Նման տեսակետներ ևս կային՝ հաշվի առնելով և՛ ժողովրդավարացման գործընթացները Հայաստանում, և՛ ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույնության ու ինքնիշխանության շեշտադրումը։

– Այսպիսով, Փաշինյանի այցը ճանաչողակա՞ն է, հիմնական նպատակը ծանոթությո՞ւնն է, փոխադարձ մոտեցումների պարզաբանո՞ւմը, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ընդհանուր խթան տա՞լը, թե՞ ավելի կոնկրետ, գործնական քայլերի ձեռնարկումը, ոլորտային զարգացումները երկկողմ հարաբերություններում։

– Ճանաչողական հանդիպում արդեն եղել էր Նյու Յորքում։ Կարծում եմ, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում գոնե այն օրակարգի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել, և առաջին հերթին, նախ, պաշտոնական այց է, որը կարևոր է։ Երկրորդը՝ կճշտվի, թե որ ոլորտների շուրջ են երկու կողմերը պատրաստվում խորացնել հարաբերությունները։ Եվ դատելով Հայաստանի և Իրանի արտգործնախարարների միջև Մյունխենում տեղի ունեցած հանդիպումից՝ օրակարգը, կարծում եմ, հստակ է։ Խոսքը, մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտի, առևտրատնտեսական հարաբերությունների և Արցախի հիմնահարցի մասին է։ Այս օրակարգի շուրջ պարզապես կփորձեն ավելի հստակեցնել, թե որ ուղղություններով կշարունակեն համագործակցությունը։ Անշուշտ, կնախանշվեն նաև նոր ուղղություններ, որովհետև այդ նոր ուղղությունների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում էր հայտարարել, որ Հայաստանը նպատակ ունի Իրանի հետ նոր ոլորտներում համագործակցություն ձևավորել։ Կարծում եմ՝ իրոք չափազանց կարևոր է, որովհետև նոր իրողություններում կփորձենք հստակեցնել օրակարգը, բայց դրանից հետո պետք է աշխատել։ Դրանից հետո մեր մյուս գերատեսչությունները, պետական հաստատությունները պետք է շարունակություն տան ձեռքբերվելիք համաձայնություններին, որպեսզի ապահովվի հարաբերությունների զարգացման շարունակականությունը։

– Պարսից ծոցը Սև ծովին տնտեսապես կապելու նախագիծը, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ծրագիրը, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը ընդգրկված կլինե՞ն օրակարգում և ի՞նչ տեղ դրանց կհատկացվի։ Երկրորդը՝ Իրանի հետ էներգետիկ համագործակցության ընդլայնման հարցը։ Այսօրվա իրավիճակում, երբ Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից քաղաքական նոր ռիսկեր է առաջացնում, ու պարբերաբար խնդիրներ են առաջանում ռուսական գազի գնի կապակցությամբ, կա՞ն արդյոք ծրագրեր՝ Իրանի հետ այլընտրանքային համագործակցության միջոցով հավասարակշռելու Հայաստանի էներգետիկ քաղաքականությունն ու նվազեցնելու էներգետիկ անվտանգության ռիսկերը։ Կարծում եք՝ Փաշինյանն այս հարցը ներառած կլինի՞ իր օրակարգում, թե՞ առայժմ վաղ է դրա մասին խոսել։

– Եթե խոսենք հայ-իրանական էներգետիկ համագործակցության մասին՝ մոտ երկու տարի առաջ հայտարարվում էր, որ Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գիծը 2019 թվականին շահագործման կհանձնվի, այսինքն՝ աշխատանքն 90 տոկոսով կատարված է, և 2019-ին, ամենայն հավանականությամբ, դա շահագործման կհանձնվի, ինչը ենթադրում է, որ Իրանից Հայաստան ներկրվող գազի ծավալները երեք անգամ կմեծանան, և փոխարենը էլեկտրաէներգիա կվաճառենք։ Սա առաջին ոլորտն է, որը մեծ հաջողություն կբերի, ու կփորձենք ավելի շատ էլեկտրաէներգիա վաճառել ոչ միայն Իրանին, այլև տարածաշրջանի այլ երկրների։

Ինչ վերաբերում է տրանսպորտային համագործակցությանն ու ձեր նշած Հյուսիս-Հարավ ծրագրին՝ կարևորում եմ, որ կառավարությունը հայտարարեց, որ շարունակելու Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցումը Իրանի սահմանից՝ դժվարամատչելի հատվածներից։ Սա շատ կարևոր է առաջին հերթին Հայաստանի համար, որովհետև քանի դեռ մենք չենք կառուցել, արդիականացրել այդ ենթակառուցվածքները,- խոսքը վերաբերում է նաև հյուսիսային ուղղությանը՝ դեպի Վրաստան,- որևէ լուրջ առաջընթաց չենք կարող ակնկալել։ Հետևաբար՝ սա շատ լավ ուղերձ է իրանական կողմին, որ Հայաստանը կարևորում է հարավային ուղղությամբ ենթակառուցվածքների զարգացումը։ Այս առումով՝ եթե կարողանանք առաջիկա մի քանի տարիներին կառուցել այս հատվածը և նաև ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ կարողանանք առաջընթաց ունենալ,- ի վերջո, վերջին մի քանի տարիներին անընդհատ խոսում ենք Իրանի և ԵԱՏՄ-ի միջև կամուրջ դեր խաղալու մասին,- գործնականորեն մենք կարող ենք համագործակցել այս տարի, որովհետև փաստորեն այս տարի է, որ երկրների խորհրդարանների կողմից հաստատվում է, և այս համագործակցությունը այժմ կարելի է նկատել։ Հետևաբար կարծում եմ, որ այս ոլորտում նաև առևտրաշրջանառության ծավալների մեծացում կունենանք։ Պետք է նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում առևտրաշրջանառության ծավալների աճ ենք արձանագրել։ Օրերս ուսումնասիրում էի զբոսաշրջության ոլորտը և պարզեցի, որ Հայաստանի քաղաքացիների այցելություններն են զգալիորեն մեծացել։ Վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 150 հազար քաղաքացի է այցելել Իրան՝ նախորդ տարվա 10-15 հազարի փոխարեն։ Կարծում եմ, որ սա նաև կապված է փոքր ու միջին բիզնեսի ոլորտի հետ, ինչը ուրախալի փաստ է։ Նշանակում է, որ ինչ-որ աշխուժություն կա փոքր ու միջին բիզնեսի ոլորտում, և դրանք կարող են նպաստել նաև այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը։

Իսկ գազի վերաբերյալ Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել իրանական կողմի հետ, տեսնել՝ ինչ առաջարկ Իրանը կներկայացնի։ Ամեն դեպքում Իրանի կողմից վերջին շրջանում չեմ հանդիպել որևէ առաջարկություն՝ կապված գազի ոլորտում համագործակցության հետ։ Կարծում եմ, որ այս ոլորտում էլ հնարավոր կլինի համագործակցել՝ ներառյալ Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազային համագործակցությունը։

– Ի դեպ, որքանո՞վ է իրական թուրքմենական գազի տարանցումը Իրանի և Հայաստանի տարածքով։

– Դա պայմանավորվածությունների տիրույթում է։ Օրինակ, Վրաստանի հետ որոշակի հատվածում համագործակցություն եղավ։ Քանի որ միայն բանակցությունների և պայմանավորվածությունների վերաբերյալ է, չեմ կարող հստակ ասել, թե ինչ ձևաչափով դա պետք է տեղի ունենա։ Չեմ կարող ասել՝ կա՞ն արդյոք հստակ նախագծեր կամ քարտեզ, թե ինչ ուղղությամբ պետք է լինի։ Նախկինում Իրանի ու Թուրքմենստանի միջև ակտիվ համագործակցություն կար՝ թուրքմենական գազի ներկրման առումով, բայց ամեն դեպքում և՛ թուրքմենական, և՛ իրանական կողմերը պետք է հստակ ներկայացնեն, թե ինչ ոլորտներում են փորձելու համագործակցել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում