Ամերիկյան MSNBC հեռուստաալիքը սև ցուցակի մեջ է մտցրել Time ամսագրի քաղաքական մեկնաբան Մարկ Հալփերին այն բանի համար, որ վերջինս, մենաբանելով Բարաք Օբամայի ելույթը, մեղմ ասած՝ անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել նրա հասցեին: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
«Դուք ցանկանո՞ւմ եք, որ ես բնութագրեմ, թե ինչպես է իրեն պահել նախագահը (ելույթի ժամանակ.– 1in.am): Ես կարծում եմ, որ նա երեկ առնանդամի ինչ-որ մի տեսակ էր (I thought he was kind of a dick yesterday)»,- հեգնել է մեկնաբանը:
Ավելի ուշ Հալփերին ներողություն էր խնդրել այս արտահայտության համար. «Ես սխալ եմ գործել և ցավում եմ դրա համար: Ես ներողություն եմ խնդրում նախագահից և հեռուստադիտողներից, որոնք լսել են, թե ինչ եմ ասել»: Չնայած մեղակայանին՝ MSNBC-ից «ցմահ որակազրկեց Հալփերին»: