Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկրորդ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Աթլետիկոյի» ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինը:
Քվեարկության արդյունքում Գոդինը առաջին տեղում է և իրենից հետ է թողել Ջեյսոն Դենայերին («Լիոն»), Տիագո Ալկանտարային («Բավարիա») և Ռահիմ Ստերլինգին («Մանչեսթեր Սիթի»):
Գոդինը «Յուվենտուս»-ի դեմ խաղում դարձել էր գոլի հեղինակ, իսկ «Աթլետիկո»-ն հաղթել է 2։0 հաշվով։