Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ձեռնաշարժությունը սեքսից հաճելի է. «Արսենալի» կոշտ պատասխանը բելառուսներին

Լոնդոնի «Արսենալը» Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչում է: Բորիսովում Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ին 1:0 հաշվով զիջելուց հետո լոնդոնյան թիմը սեփական հարկի տակ առավելության հասավ 3:0 հաշվով: Ի տարբերություն առաջին հանդիպման՝ «Արսենալը» «Էմիերեյթս» մարզադաշտում ավելի վստահ և սուր խաղ ցուցադրեց: Սպասվածի համաձայն՝ ԲԱՏԷ-ն ապավինել էր պաշտպանությանը՝ հույսը դնելով հակագրոհների վրա: ԲԱՏԷ-ն չուներ այն ռեսուրսը, որը հնարավորություն կտար վերահսկելու գնդակը կամ ճնշում գործադրելու: ԲԱՏԷ-ն պայքարեց այնքան, որքան ներեցին ուժերն ու հնարավորությունները:

Կրկին պետք է արժանին մատուցել ԲԱՏԷ-ի ղեկավարությանը, որը տարիներ շարունակ համեստ միջոցներով ըստ էության ֆանտաստիկ արդյունքներ է գրանցում: ԲԱՏԷ-ն մշտապես աչքի է ընկել գրագետ խաղով: Երեկ էլ 90 րոպեների ընթացքում բելառուսական թիմը հատկապես պաշտպանությունում բավական հաջող խաղաց: «Արսենալի» պես մրցակցի դեմ պաշտպանվելով՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստները ընդամենը 12 անգամ խախտեցին կանոնները: Սա խոսում է այն մասին, որ թիմում ձևավորված են խաղային այն մոդելները, որոնք կիրառվում են ըստ անհրաժեշտության:

«Տեղի ունեցածը սեքսից ավելի հաճելի էր»,- «Արսենալի» հետ առաջին խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Բագան: Եվ ահա բրիտանական daily Mail պարբերականը, հղում կատարելով «Արսենալի» երկրպագուներին, շարունակել է սեքսի թեման: «Առաջին խաղից հետո Բագան նշել էր, որ «Արսենալին» հաղթելը սեքսից ավելի հաճելի է: Այսօր «Արսենալի» երկրպագուները բավական լավ տրամադրությամբ են արթնացել, քանզի գիշերը mastur-bate (անգլերեն՝ նշանակում է ձեռնաշարժություն) են արել»,- գրել է պարբերականը: «Արսենալի» ֆանատներից baz4-ը, արձագանքելով այս հայտարարությանը, գրել է. «Սա այն բացառիկ գիշերներից է, որ mastur-bate արեցի և ասեմ, որ շատ հաճելի էր: Կարծում եմ՝ բոլորը համոզվեցին, որ Բորիսովում տեղի ունեցածը պատահականություն էր, և իրականում ձեռնաշարժությունը սեքսից ավելի հաճելի է»:

Ինչևէ, «Արսենալի» երեկվա հանդիպումը նշանավորվեց նաև կիսապաշտպանության առաջատար Մեսութ Օզիլի խաղադաշտ վերադառնալով: Չնայած Օզիլը իր բարձրության վրա չէր, այնուամենայնիվ նրա մեջ նկատվում էր ձգտում: Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը գործում էր մեծ նվիրումով՝ փորձելով ցույց տալ, որ ուզում է օգտակար լինել «Արսենալին»: Դա հավանաբար նկատել էր նաև «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, որը նրան 90 րոպե խաղալու հնարավորություն տվեց: Նշենք, սակայն, որ Օզիլը մասնագետների կողմից արժանացել է բավական ցածր գնահատականի: Մասնավորապես, հեղինակավոր Whoscored պարբերականը Օզիլի խաղը գնահատել է 6.9 բալով: Ավելի ցածր գնահատական «Արսենալի» կազմում ստացել է միայն դարպասապահ Պետեր Չեխը՝ 6.8:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է միջինից բարձր՝ 7.4 բալ: Նշենք, որ մեր ֆուտբոլիստը ակտիվ էր և նպաստում էր, որպեսզի «Արսենալի» խաղային մեխանիզմն ավելի արագ և արդյունավետ գործի: Բրիտանական Football London պարբերականը հայ ֆուտբոլիստի խաղը գնահատել է 7 բալով. «Մխիթարյանը բավական արդյունավետ և տպավորիչ էր գործում աջ եզրում: Շատ գնդակներ էր ստանում և պայքարի մեջ էր: Պակասում էր միայն «մարդասպանի բնազդը» առանցքային դրվագներում»:

«Արսենալ»-ԲԱՏԷ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հենակետային կիսապաշտպան Գրանիտ Ջական, որն արժանացել է 8.8 գնահատականի:

Այս անգամ Էմերին պայքարեց 4-2-3-1 դասավորությամբ՝ շեշտը դնելով դիրքային գրոհների վրա: Պաշտպանությունն ավելի բալանսավորված էր գործում շնորհիվ Մուստաֆիի և Լիխշտայների: Վերջինս սպասվածից ավելի հաջող հանդես եկավ: Նախորդ խաղում Էմերին պաշտպանության աջ եզրում օգտագործել էր Մայթլենդ-Նայլսին, որը խիստ անհաջող էր ելույթ ունեցել:

Չնայած «Արսենալը» հաղթեց, պետք է ընդունենք, որ Էմերիի թիմում շարունակում են ցայտուն մնալ խնդիրները: Մրցաշրջանը մոտենում է ավարտին, սակայն «Արսենալում» չկա նկատելի առաջընթաց և կայունություն: Լոնդոնյան ակումբը պայքար է մղում երկու մրցաշարում՝ Պրեմիեր լիգայում և Եվրոպա լիգայում: Երկու հարթություններում էլ Էմերիի թիմի հնարավորությունները այնքան էլ մեծ չեն: Նշենք, որ «Արսենալի» նպատակը գալիք մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հանդես գալն է: Դրա համար անհրաժեշտ է Պրեմիեր լիգայում տեղ զբաղեցնել լավագույն քառյակում կամ նվաճել Եվրոպա լիգայի գավաթը:

Երկու օր անց «Արսենալը» Պրեմիեր լիգայի շրջանակներում «Էմիերեյթս» մարզադաշտում մրցելու է «Բորնմութի» հետ: Մարտի 2-ին էլ տեղի կունենա լոնդոնյան դերբին՝ «Արսենալը» «Ուեմբելի» մարզադաշտում կմրցի «Տոտենհեմի» հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում