Tuesday, 16 04 2024
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24

Ի՞նչ են հայտնել ԱԱԾ-ին Քոչարյանները

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նախօրեին բավականին ուշագրավ հայտարարություն է արել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների գործի առնչությամբ, որը քննում է ԱԱԾ-ն: Արթուր Վանեցյանն անդրադարձել է երկրորդ նախագահի գործունեությանն ու դրա ընթացքում նաև դրական քայլերին, որ, ըստ նրա, կատարվել են, և այդ համատեքստում Վանեցյանը հայտարարել է, որ նաև Քոչարյանի նախագահության շրջանում է եղել ԱԱԾ ծառայության մեջ ու որևէ անձնական բան չի կարող ունենալ Քոչարյանների ընտանիքի դեմ:

Ինչո՞ւ է առաջացել ԱԱԾ պետի այդ հայտարարության անհրաժեշտությունը, դժվար է ասել, սակայն կասկած չկա, որ Արթուր Վանեցյանն այդ մասին հիշատակում է ոչ պատահաբար: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ պետք չէ կենտրոնանալ միայն Քոչարյանների վրա, քանի որ այդ գործը ծավալուն է, և ներգրավված են նաև այլ անձինք:

Չի բացառվում, որ այստեղ է բանալին, և Ռոբերտ Քոչարյանին կամ Քոչարյանների ընտանիքին ուղղված ակնառու, համենայնդեպս բավականին նկատելի ռևերանսով ԱԱԾ պետը թերևս տակտիկական քայլ է անում գործով ներգրավված այլ անձանց ուղղությամբ՝ նրանց անուղղակի հորդորելով մտածել քննության հետ գործակցելու մասին:

Համենայնդեպս, ԱԱԾ պետի նկատելի ռևերանսը կարող է հիմք տալ մտածելու, որ Ռոբերտ Քոչարյանն ու ընտանիքը առնվազն այդ գործով որոշակի գործակցություն ԱԱԾ-ի հետ ունեն, ինչն էլ բերում է ԱԱԾ պետի այդօրինակ ռևերանսի: Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ գործակցության արդյունքում քննությունն էլ, ինչպես հանրային ուշադրությանն է հորդորում ԱԱԾ պետը, չի կենտրոնանա Քոչարյանների ընտանիքի վրա, այլ կշարժվի ներգրավված այլ անձանց ուղղությամբ, որոնց վերաբերյալ ԱԱԾ պետը մանրամասներ չի հայտնում:

Ի՞նչ մանրամասներ են ԱԱԾ-ին հայտնել այդ կապակցությամբ Քոչարյանները՝ արժանանալով ԱԱԾ պետ Վանեցյանի վերը բերված գնահատականին: Այդ գնահատականից հետո ԱԱԾ-ն կարժանանա՞ այն անձանց «այլընտրանքային» մանրամասներին, որոնք անցնում են Քոչարյանների բիզնեսներին առնչվող գործով, և որոնց վրա կենտրոնանալու մասին է, փաստորեն, հայտարարում Արթուր Վանեցյանը: Կվերադարձնե՞ն այդ անձինք քննության ուշադրությունը «ելման դիրք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում