Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 21-ին Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azertag-ը:
Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակել են իրենց տեսակետները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա ընթացքի և հեռանկարների վերաբերյալ: