Երեկ՝ փետրվարի 20-ին, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի պատվիրակությունը՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ, Բաթումիում մասնակցեց «Հայաստան-Վրաստան թիմային առաջնությանը»:
Հայաստանյան հավաքականը 9:7 հաշվով հաղթանակ տարավ վրաստանյան հավաքականի նկատմամբ՝ թիմային արդյունքներով գրավելով առաջին հորիզոնականը: Առաջնությանը մասնակցում էին նաև Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոններ: Գրանցած հաղթանակը ֆեդերացիայի պատանեկան հավաքականի համար կհանդիսանա մի շատ կարևոր հարթակ՝ առաջիկայում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ևս մեկ փորձառություն ձեռք բերելու համար: