«Ժառանգություն» կուսակցության 2 պատգամավորների՝ Զարուհի Փոստանջյանի, ու Անահիտ Բախշյանի և նույն կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի՝ կապանցիների հետ հանդիպման նպատակը մեկն էր՝ ծանոթանալ մարդկանց հուզող հարցերին, ինչպես նաև նրանց հետ մարզում առկա խնդիրները քննարկել։ Հանդիպումը նախատեսված ժամից չնայած ուշ սկսվեց, բայց 200-հոգանոց դահլիճում ընդամենը 25 մարդ կար։ Պատգամավորները ներկայացրին իրենց կարծիքները՝ սկսած Ղարաբաղյան հարցից մինչև ներկայիս իշխանություների գործունեությունը և կոչ արեցին խնդիրների լուծման համար համախմբվել: ԱԺ-ում «Ժառանգությունը» ընդամենը 6 պատգամավոր է ներկայացնում, ու ըստ Ռուբեն Հակոբյանի՝ այդ 6 հոգին անզոր են 125-ի դեմ ու բազմաթիվ որոշումներ կայացնելիս իրենց ձայնը որոշիչ չի լինում: Պատգամավորները պատասխանեցին կապանցիների հարցերին, որոնք հիմնականում սոցիալական բնույթի էին. Օրինակ՝ ինչու են թանկանում ապրանքները, և թե ինչու կուսակցութունը ԱԺ-ում իրենց շահերը չի պաշտպանում: «Դուք ունենք պատգամավոր՝ ընտրված Սյունիքից. լավ կլինի՝ իրեն դիմեք, ինչո՞ւ չեք դիմում»,-ասաց տիկին Փոստանջյանը։