ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծրագրել է հաջորդ շաբաթ Twitter միկրոբլոգների կայքում հանդիպում անցկացնել ընտրողների հետ: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Օբաման պետք է պատասխանի հարցերին բանավոր, այսինքն՝ իր էջում գրառումներ չի կատարելու: Ուշագրավ է, որ Twitter-ում էջին հետևողների քանակով Օբաման զիջում է միայն երգիչներ Լեդի Գագային և Ջասթին Բիբերին:
Հիշեցնենք, որ նախագահ Օբաման ակտիվ կիրառում է սոցիալական մեդիաների տված հնարավորությունները՝ շփվելու ընտրողների հետ և պատասխանելու նրանց հարցերին: Ապրիլ ամսին Օբաման նմանատիպ հանդիպում ունեցավ Facebook ամենախոշոր սոցիալական ցանցի գրասենյակում: