Սիրահարների օրվա նախօրեին բրիտանական Yummy Yorkshire պաղպաղակ արտադրող ընկերությունը թողարկել է պաղպաղակ-աֆրոդիզիակ: Դրա բաղադրության մեջ են մտնում գազար և կանաչ կարդամոն, որոնք հայտնի են կիրք բորբոքելու իրենց ունակությամբ:
Մշակողների խոսքերով` գազարը և կարդամոնը նաև շատ օգտակար են ընկճախտի և մարսողական համակարգի հետ կապված խնդիրների դեպքում:
Հատուկ սիրահարների համար ընկերությունն ունի նաև խիտ շոկոլադով պաղպաղակ, իսկ իտալական խոհանոցի սիրահարների համար` ռեհանով, գրում է Kedem.ru-ն:










































