Friday, 19 04 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին

Հուսահատված ենք, հիասթափված. մահացած նորակոչիկի ծնողները խնդրում են վարչապետի հետ հանդիպում

Օրերս առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի գործով չորս տարի ազատազրկման դատապարտված՝ զորամասի բաժանմունքի պետ, կոչումով լեյտենանտ Մհեր Դավիդյանցին, թերապևտիկ բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Չախոյանին։ Հիշեցնենք, որ դատարանը այս գործով 4 տարվա անազատության էր դատապարտել չորս բժշկի՝ գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, մայոր Կարեն Ջուլհակյանին, ՊԲ հավաքակետում բուժկետի պետ-բուժակ, ենթասպա Վարուժան Մանասյանին, Մհեր Դավիդյանցին և Արկադի Չախոյանին։

«ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 03.10.2013թ. որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ վերջիններիս ազատել են պատժից։

Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 21-ին Նորայրին, առանց որևէ առողջական խնդրի, Էրեբունու զինկոմիսարիատից զորակոչել են բանակ: Կենտրոնական հավաքակայանում վեց ներարկումներից հետո նրա ջերմությունը բարձրացել էր մինչև 38.3 աստիճան: Նորայրը մոտեցել էր հերթապահ բժշկին՝ հոսպիտալի բժիշկ Կարեն Ջուլհակյանին, որը գինեկոլոգ է, և ասել, որ ջերմություն ունի: Նորայրին մեկ հաբ տալով՝ ուղարկել էին Ղարաբաղ: Ճանապարհին Նորայրը դարձյալ վատ է զգացել, փսխել է, բայց նրան օգնություն չեն ցուցաբերել: Բանակում Նորայրին կարողացել են պահել 48 ժամ:

Նորայրի ծնողները դատարանի այս որոշման մասին իմացել են լրատվամիջոցներից։ Դատարանից որևէ ծանուցում չեն ստացել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Նորայրի հայրը՝ Նվեր Սահակյանը, պատմեց, որ վեց ամիս առաջ ծանուցում են ստացել, որ նիստ է լինելու, հետո հետաձգվել է դատը, և վեց ամիս անց այս որոշման մասին իմանում են լրատվամիջոցներից։

«Մեր իրավունքները լրիվ ոտնահարվել են։ Ես՝ որպես իրավահաջորդ, պարտավոր էի իմանալ այս նիստի մասին։ Դատավոր Մանուշակ Պետրոսյանը չգիտեմ ինչի հիման վրա է այս երկու ամբաստանյալներին անմեղ ճանաչել»,- ասաց Նվեր Սահակյանը։

Ծնողները հուսահատված են, խնդրում են հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ։ Նորայրի մայրը՝ Կարինե Սահակյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Պարոն Փաշինյան, ես Ձեզ կսպասեմ անգամ իմ տանը, սա դաժան հեքիաթ է։ Խնդրում եմ, եթե դուք ուզում եք ունենալ նորմալ երկիր, եթե ուզում եք վերափոխել ամեն ինչ, սկսեք այստեղից»,- ասաց նա՝ հավելելով, որ այսպես չի կարելի թողնել։

 

Մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում