Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սերժ Սարգսյանի շախմատային տապալումը…

Վերջին օրերին քննարկման լայն առարկա է դարձել հանրակրթական դպրոցներում շախմատ դասավանդել-չդասավանդելու հարցը: Կրթության և գիտության նախարարությունը մտադիր է ուսումնական նոր տարվա ծրագրում մի շարք առարկաներ բեռնաթափել, քննարկվող առարկաների շարքում նաև շախմատն է: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանի դպրոցների առարկայացանկից շախմատը հանելու հարցը քննարկման փուլում է: Նախարարը հավաստիացնում է՝ կա խնդիր, կան որոշակի բողոքներ՝ տնային աշխատանքների, դասավանդման հետ կապված:

Շախմատը Հայաստանի դպրոցներում որպես պարտադիր առարկա դասավանդվում է 2011 թվականից: Շախմատը պարտադիր առարկա է Հայաստանի և Արցախի 1500 դպրոցներում՝ 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններում: 2018-ի տվյալով՝ շախմատով տարեկան զբաղվում է ավելի քան 50.000 դպրոցական, իսկ 320.000 երեխա գիտի շախմատ խաղալ: Ուսուցիչները տարին 3 անգամ վերապատրաստվում են, ստանում թարմացված ձեռնարկներ ու նոր մեթոդիկա:

Նշենք, որ շախմատը հանրակրթական դպրոցներում պարտադիր առարկա դարձավ այն բանից հետո, երբ 2006 և 2008 թվականներին մեր տղամարդկանց հավաքականը նվաճեց շախմատային օլիմպիադայի չեմպիոնի, իսկ 2011 թվականին արդեն աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մեր երկրում իրական շախմատային բում էր: Մարզաձևի ֆեդերացիան գլխավորում էր Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս ուղղակի չէր կարող չօգտագործել հնարավորությունը իր գլխավորած մարզաձևի գրանցած փառահեղ հաջողությունները հնարավորինս հանրայնացնելու: Նրա անմիջական ջանքերով էլ շախմատը հայտնվեց հայաստանյան դպրոցներում:

Փորձենք հասկանալ, սակայն, թե ինչ տվեց այս որոշումը հատկապես մարզական տեսանկյունից: Թեկուզ ոչ օլիմպիական, այնուամենայնիվ շախմատը մարզաձև է, և հանրակրթական դպրոցներում այն դասավանդելը շատերի համար այնքան էլ ընկալելի չէր: Հայաստանը մշտապես եղել է շախմատային երկիր, և առանց դպրոցներում պարտադիր առարկա դարձնելու էլ լուրջ հաջողություններ ենք ունեցել: Պարտադիր առարկա դառնալուց հետո, սակայն, մեր հավաքականը համաշխարհային օլիմպիադայում հաջողության հասավ թերևս մեկ անգամ՝ 2012-ին նվաճելով ոսկե մեդալ: Դրանից հետո մեր հավաքականը շախմատային օլիմպիադաներում որևէ մեդալ չի նվաճել:

2011 թվականից հետո, երբ շախմատը դարձավ պարտադիր առարկա, մեր միակ լուրջ հաջողությունը 2017 թվականին Լևոն Արոնյանի աշխարհի գավաթակիր դառնալն էր: Նշենք, սակայն, որ Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել նաև 2005 թվականին: Այսօր կարող ենք փաստել, որ հանրակրթական առարկա դարձնելուց հետո, մեր երկրում շախմատի բումը վերանալուց բացի, մարզաձևը արդյունքների առումով հետընթաց է ապրել: Հայաստանի հավաքականում շարունակ հայտնվում են երիտասարդ կադրեր, բայց նրանց խաղը չի տպավորում:

Այո, հանուն արդարության պետք է նշենք, որ Սերժ Սարգսյանի՝ շախմատի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո մարզաձևը կտրուկ վերելք ապրեց: Սա ողջունելի և անհերքելի փաստ է: Բայց դա չի նշանակում, որ գրանցված հաջողությունները պետք էր փաթաթել նաև հասարակության վզին: Ըստ տրամաբանության՝ պետությունը զարկ է տալիս այն մարզաձևերին, որոնք զարգացման և աջակցության կարիք ունեն: Ի՞նչ կարիք կար փայլուն դիրքում գտնվող մարզաձևին լրացուցիչ խթանիչներ հաղորդելը: Սերժ Սարգսյանի շախմատային քայլը ըստ էության տապալված պետք է համարել: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի շախմատային փիար ակցիան որևէ արդյունք չտվեց թե՛ մարզական և թե՛ քաղաքական դաշտում:

Շախմատը և ընդհանրապես մարզաձևերը ավելի հզոր դարձնելու համար գոյություն ունեն բազմաթիվ այլ եղանակներ: Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր Սմբատ Լպուտյանի կարծիքով՝ շախմատը մեր երկրի բրենդներից մեկն է: «Շախմատը զարգանում է մեծ ուժով ամբողջ աշխարհում: Հայաստանը միակն է, որ արդեն անցել է այդ ամենի միջով: Մենք մեր փորձն ենք փոխանցում աշխարհի շատ երկրներին»,- հայտարարել էր Լպուտյանը:

Ինչ խոսք, ուրախալի է, որ հայկական շախմատային մոդելն օրինակելի է այլ երկրների համար: Վստահ ենք, սակայն, որ մենք կշարունակենք մնալ շախմատային ուժեղ տերություն նաև հանրակրթական դպրոցներում մարզաձևը որպես պարտադիր առարկա հանելուց հետո: Այսօր կան բազմաթիվ մարզաձևեր, որոնք մեր երկրում աջակցության կարիք ունեն: Ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանում զարգացած են հատկապես այն մարզաձևերը, որոնք համաշխարհային սպորտում ամենափոքր մասսայականություն են վայելում: Դրանց շարքում կարելի է դասել ըմբշամարտն ու ծանրամարտը, իսկ շախմատը շատ երկրներում նույնիսկ մարզաձև չեն համարում: Շատ էր խոսվում, որ ըմբշամարտը և ծանրամարտը ընդհանրապես հնարավոր է հանվի օլիմպիական խաղերի ծրագրից:

Եթե ուզում ենք դառնալ սպորտային երկիր, ապա պետք է փորձենք զարկ տալ մասսայական մարզաձևերին, որոնք իսկապես նպաստում են երկրի ճանաչելիության մեծացմանը: Մարզաձևերը պետք է զարգացնել ոչ թե պարտադրանքի եղանակով, այլ ստեղծել համապատասխան պայմաններ հասարակությանը սպորտին մոտեցնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում