«Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» զինված կոալիցիայի ներկայացուցիչները ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման գրոհայինի են գերի վերցրել։ Վերջինն անգլերեն է հնչեցրել ահաբեկիչների «տասնյակ» քարոզչական տեսագրություններ, գրում է The New York Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ ԴԱԻՇ-ի անգլալեզու տեսագրությունները հնչեցրել է Կանադայի 35-ամյա քաղաքացի Մուհամեդ Խալիֆան, որին կոալիցիայի ներկայացուցիչները գերի են վերցրել այս տարվա հունվարին։
Պարբերականի հետ հարցազրույցում Խալիֆան հայտարարել է, որ չի զղջում իր արարքների համար։ Տվյալ պահին նա սիրիական բանտում է։