Tuesday, 19 01 2021
Tuesday, 19 01 2021
01:00
Թուրքիայում ամուսինն այլանդակել է իր ուկրաինուհի կնոջը, որը ցանկացել է բաժանվել նրանից
00:45
Սահարայի անապատում ձյուն է տեղացել
Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոնները
Հայաստանի և Ռուսաստանի սահմանադրական դատարանների նախագահները հեռախոսազրույց են ունեցել
00:06
Ամեն շաբաթ 100. 000 մահ
5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020-ի ընթացքում իրականացված աշխատանքները․ ՊՆ
00:00
92-ամյա Ժան-Մարի Լե Պենը պսակադրվել է իր կնոջ հետ
Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է․ Ժաննա Անդրեասյան
Քաշաթաղից դուրս եկած որոշ ընտանիքներ սկսել են Արցախ վերադառնալ. նրանց կեցության հարցը լուծվում է. Արցախի նախագահի գլխավոր խորհրդական
Մարտակերտցիները փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը և պահանջներ դրել ռուս խաղաղապահների առջև
23:45
Բելառուսին զրկել են հոկեյի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից
Տարհանված շրջանների բնակիչների կենսաթոշակները կվճարվեն ՀՀ-ում և ԱՀ-ում
23:20
Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի՝ Վրաստանը և Ուկրաինան կլինեն ՆԱՏՕ-ի կազմում, թե՞ ոչ. Սթոլթենբերգ
Թուրքիայում մարտական ԱԹՍ-ները համակցել են զրահամեքենայի հետ
Թուրքերին խիստ զայրացրել է Համայն Հունաց Արքեպիսկոպոսի հայտարարությունը
Գործ ունենք Ալիևի նման անհավասարակշիռ, Էրդողանի նման ամբիցիոզ մարդկանց հետ. զորավարժությունները Հայաստանի համար կարող են վտանգավոր լինել
Վերսկսվել են Ուֆայից Երևան ուղիղ չվերթները
Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել
22:40
Քուվեյթի Էմիրն ընդունեց կառավարության հրաժարականը. Al Arabiya
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է ազատել Նավալնիին
Լավրովը մեկնաբանել է Ռուսաստանի և Չինաստանի զորավարժությունները
Անգլիական նավերն ու հայկական լեռները․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է 30 օրով
Արտահերթ ընտրությունների գնդակը մեր դաշտում չէ. Սուրեն Պապիկյան
21:50
Բրազիլիայում հավանություն են տվել COVID-19-ի դեմ բրիտանական և չինական պատվաստանյութերին
Արա Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանում նախատեսվում է հեշտացնել անվան փոփոխության ընթացակարգը
Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը
21:20
ԵՄ-ն կկատարի պարտավորությունները ԵՄ-ՄԹ համաձայնագրի կիրարկման պայմաններում. պարզաբանում
Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նպաստների և կենսաթոշակների վճարման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն

Փաշինյանը ձգձգում է իրավիճակը ՀԱՊԿ-ում. Պուտինին առայժմ դա ձեռնտու է

Բելառուսը սպասում է, թե երբ Հայաստանի ղեկավարությունը կընդունի ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) գլխավոր քարտուղարի իր թեկնածուին՝ երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին: Այս անգամ հայտարարությամբ հանդես է եկել Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը՝ ասելով, թե Մինսկում հույս ունեն, որ հայկական կողմը մոտակա ժամանակահատվածում կհայտնի Զասին հետ հանդիպման ժամկետները: Փորձագետները, սակայն, խորհուրդ են տալիս Հայաստանի ղեկավարությանը չշտապել այս հարցում՝ հնարավորինս ձգձգելով Զասի նշանակմանը հավանություն տալը: Հայաստանն, իհարկե, շատ քիչ շանսեր ունի՝ վերադարձնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց գոնե կարող է ժամանակ ձգել, քանի դեռ չի սպառվել մեզ տրված երեք տարի ժամկետը: Դրան նպաստում է ստեղծված իրադրությունը. ռուս-բելառուսական հարաբերություններում ճգնաժամ է, Պուտինը կարող է այս հարցը որպես ազդեցության հավելյալ լծակ օգտագործել Լուկաշենկոյի նկատմամբ: ՀԱՊԿ-ի մյուս գործընկերներն էլ առանձնակի ճնշում չեն գործադրում հայկական կողմի վրա:

Ո՞ւմ կողմ կթեքվի Ռուսաստանը

Բելառուսի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունից մեկ շաբաթ առաջ էլ Ստանիսլավ Զասն էր անդրադարձել այս հարցին՝ բելառուսցի լրագրողների հետ զրույցում ասելով, թե ինքն առաջարկել է Փաշինյանին հանդիպել՝ հայկական կողմին հարմար ցանկացած պահի, սակայն պատասխան դեռ չի ստացել: Նա նաև ավելացրել էր, որ ՀԱՊԿ-ի մնացած անդամ պետություններն իրենց աջակցությունն են հայտնել Բելառուսի թեկնածուին: Ավելին, որոշակի սպառնալիքի էր ակնարկել, թե ՀԱՊԿ կանոնադրությունը թույլ է տալիս որոշումներ ընդունել նույնիսկ առանց բոլոր անդամների համաձայնության՝ «սահմանափակ կազմով»:

Պաշտոնական Երևանը սրան պատասխանել էր, որ ՀԱՊԿ գործընկերների միջև խորհրդակցությունների փուլում նման հայտարարություններն ու մեկնաբանությունները չեն նպաստում գործող իրավական հենքի՝ բոլոր 6 անդամ պետությունների կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն:

Դեռ դեկտեմբերի երկրորդ կեսին իրադարձությունները ռազմաքաղաքական այս կառույցի գլխավոր քարտուղարի չարչրկված հարցի շուրջ սկսեցին զարգանալ ի վնաս Հայաստանի, որի նոր ղեկավարությունն իր նախաձեռնությամբ այդ պաշտոնից Յուրի խաչատուրովին վաղաժամ ազատելուց հետո էլ պնդում էր, որ մնացած մեկուկես տարի ժամկետում գլխավոր քարտուղար պիտի նշանակվի կրկին Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը: Պարզվեց, որ կա Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ, որը Բելառուսի նախագահը ստորագրել է դեկտեմբերի 21-ին։ Հետո բելառուսական կողմը հայտնեց, որ Զասը, որպես գլխավոր քարտուղարի թեկնածու, այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան, և այս երկրների ղեկավարները հավանություն են տվել նրա թեկնածությանը։ Այդուհանդերձ, որոշ հայ և ռուսաստանցի փորձագետներ համոզված չեն, որ կազմակերպությունում թերևս ամենածանրակշիռ դերակատարումն ունեցող Ռուսաստանը հավանություն է տվել Բելառուսի թեկնածուի նշանակմանը: Նախորդ անգամ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք էր հայտնել ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ ասելով, թե չի բացառվում, որ Մոսկվան ի վերջո որոշում կայացնի հօգուտ Հայաստանի, քանի որ հայ-բելառուսական հարաբերությունները վերջին շրջանում բարելավվել են, իսկ ռուս բելառուսական հարաբերությունները՝ ընդհակառակը, նկատելիորեն վատթարացել:

Հայաստանը չպետք է շտապի

Նույն վարկածի կողմնակիցն է նաև ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը, որն «Առաջին լրատավական»-ի հետ զրույցում նշեց, որ այժմ բանակցություններ են ընթանում Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարների միջև, և Պուտինը կարող է այդ բանակցությունների ընթացքում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը օգտագործել որպես ազդեցության հավելյալ լծակ Լուկաշենկոյի նկատմամբ:

Ռուսաստանի վերջնական դիրքորոշումը, որը կարող է վճռական լինել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում, կախված է թե՛ Հայաստանի և թե՛ Բելառուսի հետ իր երկկողմ հարաբերություններից: Իսկ հիմա իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստան-Բելառուս հարաբերություններում որոշակի ճգնաժամ է նկատվում. «Այս օրերին մեծ բանակցություններ են ընթանում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, և ռուսական կողմը, բնականաբար, չի հրաժարվի ազդեցության հավելյալ լծակից բելառուսական կողմի նկատմամբ: Մյուս կողմից՝ Հայաստանի նկատմամբ ազդեցության լծակներ ունենալը ևս ձեռնտու է Ռուսաստանին: Բայց այժմ ռուս-հայկական հարաբերություններն, ընդհակառակը, ջերմացել են: Դա կապված է մասնավորապես Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու հետ: Բացի այդ, Հայաստանը խոշոր ռազմական գործարք է ստորագրել Ռուսաստանի հետ՝ ներառյալ Սու-30 կործանիչների ձեռքբերումը»:

Ելնելով վերոնշյալից՝ Լեոնիդ Ներսիսյանը կանխատեսում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը դեռ շատ կձգձգվի: «Ռեգնումի» սյունակագրի կարծիքով՝ Հայաստանը չպետք է շտապի հավանություն տալ Բելառուսի թեկնածուի հաստատմանը, առավել ևս որ մյուս գործընկեր պետություններն առայժմ չեն փորձել լուրջ ճնշում գործադրել հայկական կողմի վրա, որ վերջինս արագացնի իր որոշումը: Եվ Ռուսաստանի դիրքորոշումն էլ հստակ չէ: Ռուսաստանը կարող էր, ինչպես բելառուսական կողմն է հայտարարում, հավանություն տալ Զասի նշանակմանը, բայց ուշագրավ է, որ Մոսկվան առայժմ չի հայտարարել դրա մասին, երկրորդն էլ՝ ճնշում չի գործադրել Հայաստանի ղեկավարության նկատմամբ: Իսկ սրանք արդեն նշաններ են, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստանն առայժմ փորձում է խուսանավել այս երկու կողմերի միջև:

Ռազմական վերլուծաբանն ասում է, որ թեև Հայաստանը գրեթե հնարավորություն չունի պահպանելու գլխավոր քարտուղարի պաշտոնը, այնուամենայնիվ, հարցը սկզբունքային է Հայաստանի համար: Իսկ այդ սկզբունքայնությունը կայանում է հետևյալ հանգամանքում: ՀՀ ներկայացուցիչը գլխավոր քարտուղար էր նշանակվել 2017 թ. մայիսին՝ երեք տարի ժամկետով, այսինքն՝ մինչև 2020 թ. մայիս, սակայն Խաչատուրովի ազատումից հետո Բելառուսն ու Ղազախստանը պնդեցին, թե մնացած մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի ներկայացուցիչը չի հասցնի արդյունավետ աշխատել, ուստի գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն սկզբունքով պիտի անցնի Բելառուսին: Բայց հայկական կողմն ըստ երևույթին փորձում է ձգձգել պաշտոնի փոխանցումը Բելառուսի ներկայացուցչին, մինչև որ կավարտվի հայկական կողմին տրված մանդատի ժամկետը: Իսկ այդ ընթացքում պաշտոնակատարը կշարունակի մնալ ավելի չեզոք կողմի՝ Ռուսատանի ներկայացուցիչը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

«Սա սկզբունքային հարց է. քանի դեռ Հայաստանի մանդատը չի սպառվել, նոր գլխավոր քարտուղար չի լինի: Ահա, թե ինչպես կարող է Երևանը իրեն դիրքավորել, և կարծում եմ՝ առայժմ հենց այդպես էլ իրեն դիրքավորում է: Եթե այս մոտեցումն աշխատի և Հայաստանի նկատմամբ լուրջ ճնշում չգործադրվի ու չլինի սպառնալիք, որ հայկական կողմը կարող է լուրջ վնասներ կրել դրա պատճառով, ապա կարծում եմ՝ սա ճիշտ դիրքորոշում է: Սակայն ձգձգելով Հայաստանը չի կրճատում Բելառուսի պաշտոնավարման ժամկետը: Պարզապես եթե հայկական կողմը ձգձգի Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը հավանություն տալը՝ Բելառուսի մանդատը կսկսվի ավելի ուշ, ասենք՝ մեկ տարուց», – ասում է Լեոնիդ Ներսիսյանը:

Հայաստանը պետք է պաշտպանի իր շահերը

Քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն էլ չի ժխտում, որ Բելառուսն ավելի մեծ շանսեր ունի՝ շահելու բաղձալի «մրցանակը», բայց ամեն դեպքում կարծում է, որ Հայաստանը չպետք է շտապի ու պետք է շարունակի պայքարել գլխավոր քարտուղարի պաշտոնի համար:

«Պետք է զինվել համբերությամբ, խուսափել կտրուկ հայտարարություններից և պնդել սեփական դիրքորոշումը, պաշտպանել սեփական շահերը: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում միանգամայն հասկանալի է, օբյեկտիվ ու արդարացի», – մեզ հետ զրույցում նշեց Սկակովը:

Զասը սխալվում է

Ինչ վերաբերում է Զասի այն ակնարկին, թե ծայրահեղ դեպքում ՀԱՊԿ-ի գործընկերները կարող են որոշում կայացնել նույնիսկ առանց Հայաստանի համաձայնության և հաստատել Բելառուսի թեկնածուին կազմակերպության քարտուղարության ղեկավարի պաշտոնում, ակնհայտ է, որ բելառուսական կողմը փորձում է օգտվել ՀԱՊԿ կանոնադրություն առկա սողանցքներից: Սակայն ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի խոսքերով՝ ներկայումս կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը տարբերվում է այն իրավիճակից, որը նկարագրված է կանոնադրության մեջ և որը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում «սահմանափակ կազմով» որոշում կայացնել:

«Ես հատուկ այս առիթով կարդացել եմ կանոնադրությունը: Այնտեղ գրված է, որ եթե անդամ-պետություններից որևէ մեկը չի կատարում ՀԱՊԿ-ում ստանձնած իր պարտավորությունները, գործառույթները, ապա այդ դեպքում կարելի է որոշում կայացնել առանց այդ երկրի: Բայց Հայաստանը կատարում է իր գործառույթները: Սա շատ նուրբ հարց է, Բելառուսը փորձում է խաղալ իրավական նրբերանգների վրա, սակայն այդ խաղը չի կարող աշխատել, եթե Ռուսաստանն ու մյուս անդամները չորոշեն շատ լուրջ ճնշում գործադրել: Իսկ նման ձևաչափով որոշում ընդունելը շատ լուրջ հարված կլինի կազմակերպության հեղինակությանը, առավել ևս որ Հայաստանը կատարում է իր բոլոր պարտականություններն ու գործառույթները, օրինակ՝ ամեն տարի զորավարժությունների է ուղարկում իր գումարտակը, որը մտնում է արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի (КСОР) կազմի մեջ, կատարում է նաև այլ պարտականություններ՝ կապված արտաքին քաղաքական և այլ բնույթի հարցերի հետ: Ուստի ճիշտ չէ ասել, թե Հայաստանը անգործունակ է», – եզրափակեց Ներսիսյանը:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում