Ավելի վաղ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին և իր մյուս գործընկերներին կոչ էին արել տրամադրել «ռեսուրսներ, անձնակազմ եւ աջակցություն», որ Սիրիայում կանխվի «Իսլամական պետության» վերածնունդը:
Իսպանիան Սիրիա զորք չի ուղարկի ԱՄՆ-ի կոչով և այնտեղ չի լրացնի ամերիկյան զինվորականների տեղը նրանց հեռանալուց հետո: Այս մասին հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Բարելը, տեղեկացնում է Bloomberg-ը:
«Իսպանիան և երկրների մեծ մասը պատրաստ չեն զբաղեցնել ԱՄՆ-ի տեղը Սիրիայում, երբ Վաշինգտոնը նման որոշումը կայացրել է հապճեպ և անակնկալ».- հայտարարել է Բարելը Մյունխենում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ընդգծենք, որ անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովում, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը լրագրողներին հայտնել է, թե ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին և իր մյուս գործընկերներին խնդրում է աջակցություն Սիրիայում «Իսլամական պետության» վերածնունդը կանխելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած տարվա դեկտեմբերի 19-ին հայտարարել է Սիրիայից ԱՄՆ զինված ուժերի դուրսբերման մասին: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ը իր երկու հազարանոց զորախումբը Սիրիայից դուրս կբերի 60-100 օրվա ընթացքում: