Թերթի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 29-ին աշխատանքային այցով Վրաստան մեկնած ՀՀ արտգործնախարար Էդվարդ
Նալբանդյանը տեղի հայ համայնքի հետ հանդիպումից առաջ հանդիպման կազմակերպիչներին խնդրել է այնպես անել, որ իրեն Մարտի 1-ի վերաբերյալ հարցեր չտան:
Երբ թերթն այս կապակցությամբ մեկնաբանություն է խնդրել արտգործնախարարի խոսնակ Տիգրան Բալայանից, նա ասել է՝ «Հիմարություն է»:
«Մեր աղբյուրները փոխանցում են, որ նշված միջոցառման կազմակերպիչները հանդիպման չեն հրավիրել նրանց, ում կասկածել են, որ կարող են նման հարց հնչեցնել, մի խոսքով, «իրենք իրենցով» հավաքվել են, ջան ասել, ջան լսել»,- հավելում է «ՀԺ»-ն: