Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 14։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 33,16 տոկոսը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով՝ ընտրողներն ամենաակտիվն են Ծաղկավանում՝ 58,77 տոկոս, ամենապասիվը՝ Գետահովտում՝ 11,3 տոկոս։