Իրանական IRIB հեռուստաալիքը չեղարկել է «Աուգսբուրգի» և «Բավարիայի» միջև Գերմանիայի առաջնության հեռարձակումը, քանի որ հանդիպումը սպասարկել է կին դատավորը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Խաղի գլխավոր դատավորը եղել է Բիբիանա Շտայնհաուսը: Իրանը իսլամական հանրապետություն է, և տեղական օրենքները արգելում են հեռուստացույցով ցուցադրել անպատշաճ հագուստով կանանց (այդ թվում՝ շորտով): Այդ պատճառով խաղը հանվել է եթերից:
Նշվում է, որ ֆիլմերում այդպիսի հագուստով կանանց մասնակցությամբ տեսարանները հաջողվում է ծածկել, բայց ֆուտբոլային խաղի հեռարձակման ժամանակ Շտայնհաուսը մշտապես հայտնվել է կադրերում: