Արարատի մարզի Տեղամասի դիմաց հավաքված են մեծ թվով ոստիկաններ և բազմաթիվ քաղաքացիներ՝ առաջադրված թեկնածուների թիմերից: Սակայն մրցապայքարը համայնքում ընթանում է նախկին համայնքապետի ու ներկա ԺՊ-ի միջև է: Ուրցաձորցիների մի մասը պնդում են, որ նախկին գյուղապետը պետք է վերադառնա, իսկ մի մասը պնդում էր, որ նախկինի ընտրվելու դեպքում չեն աշխատելու: Ընտրատեղամասում խախտումներ չեն գրանցվել, ուժեղացված հսկողություն է ոստիկանների կողմից: Թեկնածուներից «Առաջին լրատվական»-ի հետ զրուցեց նախկին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը:
Համայնքապետի ԺՊ Գևորգ Ավետիսյանը պարբերաբար խուսափողական պատասխան էր տալիս, համոզելով, որ համայնքում չէ: Մնացած թեկնածուները ևս պնդում էին, որ համայնքում չեն: Նկատենք, որ ընտրողների մեծ ակտիվություն է: Արդեն կեսօրին ընտրողների կեսից ավելին մասնակցել էր քվեարկությանը:
Առավել մանրամասն տեսանյութում: