Իմ միակ նպատակը հաղթելը չէ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վարդենիսի քաղաքապետի թեկնածու Կարեն Մկրտչյանը՝ հավելելո, որ հաղթողին միանշանակ շնորհավորելու է:
«Ես միշտ նշել եմ՝ ինձ պետք է սատարի միայն ժողովուրդը: Հիմա նորմալ իշխանություն է, մեզ մնում է միայն աշխատել: Քարոզարշավը ընթացել է նորմալ: Իմ հնարավորությունները գնահատելու է ժողովուրդը, բայց ես իմ հնարավորությունները բարձր եմ գնահատում, քանի որ ժողովուրդը լսեց բարձրացրեց խնդիրները և ես պատրաստ եմ լուծել այդ խնդիրները»,-նշեց Կարեն Մկրտչյանը: