Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ժամանակն աշխատում է ի վնաս իշխանության (տեսագրություն)

Արամ Սարգսյանն իր ելույթի սկզբում ասաց, որ ժողովուրդը Գինեսի ռեկորդների գրքում նոր ռեկորդ սահմանեց` հիմնավորելով, որ չի հիշում եւ ամենայն հավանականությամբ աշխարհում չի եղել որեւէ դեպք, որ 38 աստիճան շոգին այսքան մարդ որեւէ դեպքում հավաքված լինի հանրահավաքին: «Ապրեք դուք: Իշխանությունները պետք է հասկանան, որ սեզոնայնությունը մեզ համար չէ: Համ էլ, հայ մարդը շոգն ավելի շատ է սիրում, քան ցուրտը»,- ավելացրեց Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով, Հայաստանի քաղաքական կյանքի վերջին 23 տարիների հիմնական քաղաքական հարցը եղել է Ղարաբաղի հարցը, իսկ վերջին 3 տարիներին` Հայ ազգային կոնգրես-իշխանություն փոխհարաբերություններն են:

Զուգահեռներ անցկացնելով այս հիմնախնդիրների միջեւ` Արամ Սարգսյանը արձանագրեց, որ այս երկու խնդիրներն էլ լուծման համար ժամանակ եւ մոտեցումներ են պահանջում: Երկուսի դեպքում էլ հեշտ չէ, բարդ է, բայց երկուսի դեպքում էլ նույնն է, քանի որ լուծումը կախված է ժողովրդավարությունից, մարդուց, քաղաքացուց, քաղաքացու արժեքից: ՙՏեսեք, ինչ է կատարվում Ղարաբաղի հիմնահարցի անունով: Վերջին անգամ Կազանից պրծանք, լավ գլուխներս ազատեցինք, բա հաջորդ հանդիպումը, որ տեղի է ունենալու, այնտեղ ի՞նչ եք անելու, այնտեղ ի՞նչ եք ասելու` մտածե՞լ եք արդյոք:

Ի՞նչ անել, որ հաջորդ հանդիպմանը չասեք, որ այդ տարբերակը մեր երազածը չէ, բայց մենք համաձայն ենք: Ի՞նչ անենք, որ առաջարկվող տարբերակը մեր երազածը դառնա. սրա մասին է պետք մտածել: Թե չէ, Կազանում Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարում է, որ Ղարաբաղի անկախությունը մենք չենք ճանաչել, որովհետեւ ճանաչել ենք Ադրբեջանի անկախությունը: Նման միտք հայտնելը նշանակում է սեփական ժողովրդին չհարգել, Ղարաբաղը չհարգել, Հայաստանի Հանրապետության անկախությունը չհարգել: Ավելին` Հայաստանի հեռուստատեսություններից մեկը սկսեց ցույց տալ Ադրբեջանում տեղի ունեցող զորահանդեսը, թե տեսեք, տեսեք, Ադրբեջանը ինչ զենքեր ունի: Զենքով չեն հաղթում: Հաղթում են ոգով:

Տեսեք, մեր ռազմավարական գործընկերը իրենց ինչ զենքեր է տվել: Պատերազմի տարիներին էն, ինչ տալիս էր մեզ, նրանց էլ էր տալիս,- այդ էր ընկերությունը,- բայց, միեւնույն է, մենք հաղթեցինք: Այդ նույն Ալիեւի հայրը այդպիսին չէր, այդքան մեծ-մեծ չէր խոսում, բայց 5 շրջան տվեց չէ՞: Էսօր որ խոսում ասում են` գիտեք, եթե պատերազմ լինի, իրենք պատրաստ են, մենք պատրաստ չենք: Դուք այն ժամանակ էլ պատրաստ չեք եղել, պատրաստ է եղել ժողովուրդը, ինքը հիմա էլ է պատրաստ ու միշտ էլ հաղթելու է՚,- ընդգծեց Արամ Սարգսյանը: Ըստ Արամ Սարգսյանի` ինքը զարմանում է Տիգրան Սարգսյանի էս վերջին հայտարարության վրա, որ ժողովուրդը բարկանում է:

Այնուհետեւ դիմելով ժողովրդին` ավելացրեց. «Ինչո՞ւ էք բարկանում, ժողովուրդ: Առաջին անգամ հայ իշխանավորը իր մտածածը անկեղծորեն խոստովանել է, որ ինքն ուզում է, որ իրենից դժգոհողները երկրից հեռանան: Սա ավելի բարոյական է, քան այն, ինչ Սերժ Սարգսյանն ասում է Եվրախորհրդարանի ամբիոնից` ժողովրդավարություն, մարդ արժանիք: Մոռանալով այն տարիները, երբ խախտում էր մարդու իրավունքները, երբ 2003-ին ծայրից ծայր կեղծում էր ընտրությունը, երբ 2007թ.-ին 5 հազար դրամով ձայն էին առնում, երբ 2008թ.-ին 10 մարդ սպանվեց: Այն ժամանակ եկեղեցում խունկ ու մոմ էր վաճառում: Այս մարդը կորցրել է իրականության զգացողությունը: Այս մարդը կտրվել է իրականության զգացողությունից, այս իշխանությունները կտրվել են հասարակությունից: Իրենք չգիտեն էլ` ինչ են ասում: Չեն էլ հասկանում` իրենց ասածը այս ժողովրդի համար ընդունելի՞ է, թե՞ ոչ, տեսականորեն իրենք թքած էլ ունեն` էս ժողովուրդը կընդունի՞, թե՞ ոչ»:

Արամ Սարգսյանի դիտարկմամբ` այդ մարդկանց հետ հարցերը լուծելու խնդիր է առաջանում: Սակայն հարցերը լուծելու ճանապարհը միայն ընդհարումը չէ, ու դա է պատճառը, որ Կոնգրեսն ընտրեց երկխոսության ճանապարհը: Երկխոսության միջոցով պետք է երկիրը այս վիճակից դուրս հանվի: «Ինչո՞ւ, որովհետեւ Ղարաբաղի հարց ունենք, որովհետեւ երկրի իրավիճակը ու Ղարաբաղի հարցը իրար կապված են»,- լրացրեց ՙՀանրապետություն՚ կուսակցության նախագահը: Նա նաեւ հիշեցրեց, որ մենք այս իշխանությանը այդ ուղղությամբ մտածելու հնարավորություն տվեցինք: Մենք իրենց ասացինք` բաց թողեք քաղբանտարկյալներին, եւ մենք կգանք երկխոսության, եւ իրենք բաց թողեցին:

Ձեր ճնշման տակ բաց թողեցին: Մեր մարդաշատությունն է, որ նրանց ստիպելու է նստել մի սեղանի շուրջ: Մեր մարդաշատությունն է, որ ստիպելու է նրանց նորանոր զիջումների գնալ: Ու Հայաստանում այսուհետ ամեն ինչ որոշելու է ժողովուրդը իր հավաքականությամբ: Հետեւաբար, սիրելի ժողովուրդ, առաջարկվել է իշխանությանը երկխոսություն: Ստեղծվել է Հայ ազգային կոնգրեսի բանագնացների խումբ, ովքեր գնալու են երկխոսության: Սերժ Սարգսյանն էլ տվեց անուններ: Ասել է` եթե ընտրությունների հետ կապված խնդիր ունեք` Հովիկ Աբրահամյանը: Եթե տնտեսության հետ կապված խնդիրներ ունեք` Տիգրան Սարգսյանը: Այլ խնդիրների կամ իմ հետ կապված խնդիրներ ունեք` Կարեն Կարապետյանը: Շատ բարի, գրի հրամանագիր, այդ մարդկանց ներկայացրու որպես քո բանագնաց, եւ կգանք կբանակցենք: Եթե ասել ես այդ մարդկանց, կանգնի ու ասա, որ այդ մարդիկ իմ բանագնացներն են, բանակցելու են իմ անունից, եւ մենք կգանք այդ բանակցություններին: Հակառակ դեպքում, մնացածը ժամանակի խնդիր է, իսկ ժամանակն աշխատում է միանշանակ ի վնաս իրենց՚,- եզրափակեց Արամ Սարգսյանը:

Watch live streaming video from 1inam at livestream.com

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում