Friday, 19 04 2024
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին

Ծառուկյանի ռուս-բելառուսական դադարը. ինչ ուժ է նրան տարել Սոչի

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման երեք օրերին ծավալված թեժ բանավեճն ընթանում էր «Իմ քայլը» մեծամասնության և «Լուսավոր Հայաստան» խմբակցության միջև, ինչը առերևույթ փոքր-ինչ տարօրինակ էր: Տարօրինակությունը, թեկուզ պայմանական, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կեցվածքն էր, որը, փաստորեն, հիմնականում լռելյայն թույլ էր տալիս ԼՀԿ խմբակցությանը վերցնել ընդդիմության «դափնին», այն դեպքում, երբ խորհրդարանի արտահերթ ընտրությանն ընդառաջ ԲՀԿ-ն բավականին համառ կերպով վիճարկում էր և մրցակցում ընդդիմության համար պայքարում: Ինչո՞ւ ԲՀԿ-ն այսպես ասած հանձնեց դաշտը «Լուսավոր Հայաստան»-ին: «Բարգավաճ Հայաստանը» դա պայմանավորում է տակտիկական նկատառումներով: Այստեղ, իհարկե, հարկ է նկատել, որ խորհրդարանը պատրաստվում է երկարատև աշխատանքի ու երբեք ուշ չէ սկսել պայքարն ընդդիմության համար, մյուս կողմից, իհարկե, ԲՀԿ-ն բաց թողեց մեկնարկը և դա իր որոշակի ազդեցությունը կամ նստվածքը կարող է թողնել: Սակայն տվյալ պարագայում իրավիճակի ինտրիգը ամենևին այդտեղ չէ՝ կհասնի՞ ԲՀԿ-ն «Լուսավոր Հայաստան»-ի հետևից, թե՞ ոչ:

Ի վերջո, ներքաղաքական դաշտում տրանսֆորմացիաները դեռ լինելու են, և կոնֆիգուրացիաների փոփոխությունը գործնականում անխուսափելի է թվում: Այստեղ ԲՀԿ տակտիկական դադարը հատկանշական է կառավարության ծրագրի քննարկմանը զուգահեռ կուսակցության տարածած տեղեկության ֆոնին, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Վլադիմիր Պուտինի հրավերով մեկնում է Սոչի: Դա վերնագիրն էր: Տեղեկության բովանդակության մեջ պարզ է դառնում, որ խոսքն ընդամենը փետրվարի 15-ին Սոչիում ներդրումային համաժողովին մասնակցելու մասին է, և Պուտինի հրավերը թերևս ստացել են բազմաթիվ այլ գործարարներ: Սակայն, այդուհանդերձ, ԲՀԿ տարածած տեղեկատվության բավականին հմուտ և բազմիմաստ շեշտադրումը, մի կողմից, քաղաքական-տեղեկատվական իրապես նուրբ տեխնոլոգիա պարունակելով՝ հանրության վրա ազդեցության իմաստով, մյուս կողմից, իհարկե, հուշում է նաև ԲՀԿ մարտավարական մոտեցումների կամ հաշվարկների մասին, այդ թվում՝ այն մարտավարական դադարի, որով ԲՀԿ-ականները բացատրում էին կառավարության ծրագրի քննարկմանը կուսակցության ընդդիմադիր զսպվածությունը: Ըստ ամենայնի, դա պայմանավորված էր նրանով, որ Գագիկ Ծառուկյանը Սոչի այցի և համաժողովի մասնակցության շրջանակում կփորձի հասկանալ, թե Հայաստանում ծավալվող իրադարձությունների առնչությամբ ինչ տրամադրություններ կան Ռուսաստանում:

Իհարկե, հազիվ թե այնտեղ նրան հաջողվի շոշափել անմիջապես Պուտինի տրամադրությունը, որովհետև ՌԴ նախագահն այս օրերին չափազանց խիստ զբաղվածության օրակարգ ունի սիրիական և այլ հարցերով, սակայն ուշագրավ հանգամանք է այն, որ այդ այլ հարցերի թվում եղել է ծավալուն և ինտենսիվ բանակցությունը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ: Ավելին, այդ բանակցությունը հնարավոր է նույնիսկ գնահատել այսպես ասած՝ մարաթոնյան, քանի որ սկսվել է փետրվարի 13-ին և շարունակվել մինչև փետրվարի 15-ը, իհարկե ոչ անդադար: Այդուամենայնիվ, եռօրյա շփումները վկայում են, որ Պուտինն ու Լուկաշենկոն լուրջ քննարկումներ են ունեցել: Եվ այստեղ արժե հիշել, թե ով է Լուկաշենկոն, կամ ինչպես ասում են՝ ասա ընկերդ ով է: Իսկ Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանի ընկերն է և, հավանաբար, Ծառուկյանն ընկերոջ միջոցով կփորձի հասկանալ ինչ-որ իրողություններ՝ կողմնորոշվելու համար, թե ինչ մարտավարությամբ պետք է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջնորդվի առաջիկա ներքաղաքական զարգացումներում: Իհարկե, խոսքը թերևս չի կարող լինել այն մասին, որ Սոչիում ԲՀԿ առաջնորդին կտան գործողությունների պլան կամ ճանապարհային քարտեզ, բայց նա, թերևս, հենց Սոչի արդյունքում կորոշի, թե ինչպիսին պետք է լինեն իր հայաստանյան պլանները: Եվ սա, իհարկե, հայաստանյան ներքաղաքական կյանքում ամենևին նորություն չէ, երբ քաղաքական ուժերն ու գործիչներն իրենց պլանները պայմանավորում էին այն ազդակներով կամ տեղեկատվությամբ, իսկ ոմանք էլ, իհարկե, ուղիղ հանձնարարականներով, որ կստանային Մոսկվայից:

Եվ այստեղ, իհարկե, առաջ է գալիս հարցը, թե արդյո՞ք Հայաստանում կան այդ «ավանդույթի» կրող քաղաքական ուժեր, որոնք ակնկալում են այդ միջոցով պահել իրենց կենսունակությունը թավշյա հեղափոխությունից հետո նոր իրավիճակում: Համենայնդեպս, նոր իրավիճակն ու այդ հին ոճը պետք է որ չհամապատասխանեն իրար: Իր հերթին այստեղ նաև հարց է, թե արդյո՞ք այդ պատկերացումներով է Հայաստանի հանդեպ քաղաքականությունը կառուցում նաև Մոսկվան, և, օրինակ, Գագիկ Ծառուկյանի՝ Սոչի այցը կարո՞ղ էր լինել այն «փափուկ ուժի» տրամաբանության շրջանակում, որի մասին Հայաստանի հետ նոր հարաբերության առումով ամիսներ առաջ խոսել էր ՌԴ նոր դեսպան Կոպիրկինը: Մյուս կողմից, ԲՀԿ մարտավարական դադարն անշուշտ կարող է ունենալ նաև այլ համատեքստ, և այստեղ, իհարկե, Գագիկ Ծառուկյանի որոնումները ունեն նաև բոլորովին այլ շարժառիթ: Խոշոր սեփականատերն ու գործարարը բնական դիսկոմֆորտ է զգալու նոր քաղաքական իրողություններում, որտեղ չկա բիզնեսի և իշխանության սերտաճման վրա խարսխված համակարգը: Եվ այստեղ Գագիկ Ծառուկյանը իր արտաքաղաքական կարգավիճակով դառնում է քաղաքական այն իներցիայի զոհը, որ գալիս է նրա նախկին դիրքավորումից: Մինչդեռ, այդ դիրքավորման ավարտը դեկտեմբերի 9-ի ընտրությունն էր, որտեղ նա կատարեց գործնականում իր քաղաքական կարգավիճակի վերջին իմաստավորված առաքելությունը: Այս իրավիճակում Ծառուկյանը կամ այդ կարգավիճակի նոր իմաստ պետք է փնտրի, այդ թվում՝ Հայաստանից դուրս, որովհետև նոր Հայաստանում նրա թե՛ նոր, թե՛ հին քաղաքական կարգավիճակի իմաստը չի նշմարվում, կամ պետք է փնտրի քաղաքականությունից ելքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում