Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 17-րդ տուրի շրջանակներում կայացան հերթական հանդիպումները:
Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 17-րդ տուրում «Ուրարտու» սեփական հարկի տակ լարված և հավասար պայքարում 93 – 80 հաշվով առավելության հասավ «Արթիկ – Ման Հոլդինգ» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Քևին Բեյքերը (Արթիկ Ման Հոլդինգ), ով վաստակեց 26 միավոր: