Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սեքսից ավելի հաճելի. Բելառուսի «տրակտորիստները» ճզմում են միլիոնանոց տղերքին

Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» խայտառակ պարտություն կրեց՝ հյուրընկալվելիս 1:0 հաշվով զիջելով Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ին: Ունայ Էմերիի թիմը զիջեց մի թիմի, որը երկու ամսից ավելի պաշտոնական հանդիպում չէր անցկացրել: Մասնավորապես, վերջին անգամ ԲԱՏԷ-ն պաշտոնական հանդիպում էր անցկացրել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Բելառուսի առաջնության վերջին տուրում ոչ-ոքի՝ 2:2 խաղալով ժոդինոյի «Տորպեդոյի» հետ: Համեմատության կարգով նշենք, որ «Արսենալում» հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի ընդհանուր գումարը այս պահին կազմում է 615 միլիոն եվրո, մինչդեռ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը 10.65 միլիոն եվրո է: Բելառուսի չեմպիոնի կազմում հայտավորված ֆուտբոլիստներից միայն 3-ի տրանսֆերային արժեքը գերազանցում է մեկ միլիոն եվրոն: Լոնդոնյան ակումբում ամենացածր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստը շվեյցարացի պաշտպան Ստեֆան Լիխշտայներն է՝ 1.5 միլիոն եվրո: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Բելառուսի երկրպագուները, ցնծալուց բացի, ծաղրում են «Արսենալին»՝ նշելով, որ ռուսական ավտոմեքենաների համար ստարտեր և գեներատոր արտադրելով՝ կարելի է ծնկի բերել անգլիական հզոր «Արսենալին», որտեղ միլիոնանոց տղերք են խաղում:

Նշենք, որ ԲԱՏԷ-ն Բորիսով քաղաքի ստարտեր և գեներատորներ արտադրող գործարանի թիմն է: Երեկվա պարտությունից հետո «Արսենալի» երկրպագուները բարձրացրել են Էմերիի անհապաղ հրաժարականի պահանջը: «Բելառուսի տրակտորիստները ճզմեցին մեզ»,- սոցիալական կայքերում գրում են «Արսենալի» երկրպագուները:

«Տեղի ունեցածը սեքսից ավելի հաճելի էր»,- խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Բագան: Վերջինս վստահ է, որ Սուրբ Վալենտինի օրը իր ֆուտբոլիստները հիանալի նվեր մատուցեցին բելառուս ժողովրդին՝ հույս հայտնելով, որ կանայք կներեն, եթե այսօր իրենց ամուսինները սեքսով զբաղվելու փոխարեն մի գավաթ գարեջրի ընկերակցությամբ տոնեն հաղթանակը: «Արսենալի» ցուցադրած ֆուտբոլն այն աստիճան անորակ էր և անատամ, որ այն վերլուծելն իսկապես դժվար է: Անգլիական թիմի խաղում բացակայում էր միտքը, չկար խաղային մոդել: «Էմերիի մեկնարկային կազմը կանխատեսելի էր: Հակառակորդը որևէ անակնկալ չմատուցեց, և մեզ հաջողվեց վերահսկել հանդիպման ընթացքը: Բնական է, որ Լոնդոնում դժվար է լինելու: «Արսենալը» փորձելու է ամեն գնով հետ բերել կորցրածը: Բայց մենք ապացուցեցինք, որ կարելի է պայքարել և հաղթել»,- նշել է Բագան:

Կարծում ենք՝ պարզ է, որ «Արսենալի» ձախողման հիմնական մեղավորը հենց Էմերին է: Իսպանացի մասնագետը նախընտրել էր 3-4-2-1 դասավորությունը՝ փորձելով հագեցնել դաշտի կենտրոնական հատվածը: Հյուրերը փորձում էին ԲԱՏԷ-ի երկշերտ պաշտպանությունը ճեղքել կարճ փոխանցումներով, ինչը, կարծում ենք, հաջողության հասնելու լավագույն տարբերակը չէր: Միակ նոմինալ հարձակվող Ալեքսանդր Լակազետին ոչ մի կերպ չէր հաջողվում դուրս գալ շրջափակումից: Իվոբին և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փորձում էին օգտագործել եզրերը, բայց մրցակցի տուգանային հրապարակում ըստ էության դատարկություն էր: Թվում էր, թե երկրորդ կեսում Էմերին կփոխի խաղի ընթացքը, բայց… Որքան էլ տարօրինակ է, հանդիպման երկրորդ հատվածում «Արսենալն» էլ ավելի անհաջող խաղաց: 38-ամյա Ալեքսեյ Բագան տակտիկական առումով ուղղակի ոչնչացրեց Եվրոպայի հանրահայտ մարզիչներից մեկին: Ոչնչացրեց պարզ և կանխատեսելի եղանակով: Այո, հեշտ չէ խաղալ խուլ պաշտպանության անցած թիմի դեմ: Իդեալական վիճակում չէր նաև խոտածածկը, բայց դա արդարացում չէ: «Արսենալը» պարտավոր էր գոնե մեկ գնդակ խփել կարգով զգալի ցածր թիմի հետ մրցավեճում:

«Մենք պարտվեցինք, և բնական է, որ ուրախանալու ոչինչ չկա: Առաջին խաղակեսում ստեղծեցինք բազմաթիվ գոլային պահեր, սակայն ԲԱՏԷ-ն հրաշալի էր պաշտպանվում: Հնարավորություններ ունեցանք երկրորդ խաղակեսում, բայց մրցակիցը կրկին հաջող խաղաց պաշտպանությունում: Հույս ունենք, որ մեկ շաբաթից անց կցուցադրենք բոլորովին այլ ֆուտբոլ: Ես լավատես եմ և հավատում եմ իմ թիմին: Վստահ եմ, որ կարող ենք փոխել դիմակայության ելքը և անցնել հաջորդ փուլ»,- խաղից հետո ասել է Էմերին:

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, նրա ցուցադրած խաղը այնքան էլ չտպավորեց դժգույն ֆոնի վրա: Մեր ֆուտբոլիստը ստացել է միջին՝ 6.4 գնահատական: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ԲԱՏԷ-ին հաղթանակ պարգևած կիսապաշտպան Դրագունը:

Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 21-ին՝ «Էմիրեյթս» մարզադաշտում: Ինչ խոսք, «Արսենալը» շարունակում է մնալ դիմակայության ֆավորիտը բայց… Երեկ համոզվեցինք, որ հրաշքներ իսկապես լինում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում