Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Սիրիայի ահաբեկիչներին՝ նրանց օգտագործելով իր շահերի համար: Այս մասին սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի գագաթնաժողովում ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Կան հավաստի զեկույցներ, որոնք վկայում են, որ ամերիկացիները ԻՊ-ի ահաբեկիչներին Սիրիայի տարածքում տեղաշարժվելու, ինչպես նաև Աֆղանստան տեղափոխվելու հարցում օգնություն են ցուցաբերել: Սիոնիստական ռեժիմը նույնպես աջակցել է Սիրիայում գործող որոշ ահաբեկչական խմբավորումների և այդ հարցում ակտիվ գործունեություն է ծավալում»,- ասել է Իրանի առաջնորդը:
«Սիրիայի տարածքում սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները վտանգում են խաղաղությունը և միջազգային անվտանգությունը»,- հավելել է նա: Հետևաբար, միջազգային հանրությունը պարտավոր է դիմակայել այդ գործողություններին, ասել է Իրանի առաջնորդը:
Ռուհանին կոչ է արել շարունակել ահաբեկչության դեմ պայքարը «այդ չարիքը վերացնելու համար», նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում և շարունակել Սիրիայի հիմնախնդրի քաղաքական լուծումը: