Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Վատ և լավ լուր խորհրդարանից. ամեն ինչ պարզվեց և սկսվում է

Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումները անցնում են «ժանրի կանոնների» համաձայն: Սա մի կողմից ուրախալի և ոգևորիչ, մյուս կողմից՝ մտահոգության առիթ պարունակող հանգամանք է: Ինչպես լավ ու վատ լուրի դեպքում՝ նախ «վատի», այս դեպքում մտահոգության մասին: Մտահոգիչ է այն, որ խորհրդարանում կառավարության ծրագրի շուրջ քննարկումների որակը, բովանդակությունը, անգամ խարիզման առանձնապես չի տարբերվում նախահեղափոխական ժամանակաշրջանից, ընդ որում՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխող մեծամասնության ներկայացուցիչների մի զգալի մասի առումով: Նոր խորհրդարանը դեռևս աչքի չի ընկնում նոր բովանդակությամբ և քաղաքական տեքստերի նոր որակով: Առայժմ խորհրդարանի առանձնահատուկ հատկանիշները մնում են երիտասարդությունը, թարմությունը, քրեական և բիզնես բարքերին առնչության բացակայությունը՝ եզակի բացառություններով: Այդ ամենը շատ կարևոր է, սակայն խիստ անբավարար՝ առաջիկա հնգամյակում Հայաստանում նոր քաղաքական համակարգ և մշակույթ ձևավորելու տեսանկյունից, որովհետև դրանք ամենևին լոկ համակարգային օրենքները և ինստիտուտները չեն, այլ դրանցում առկա բովանդակությունը, քաղաքական տեքստերը կամ, այլ կերպ ասած՝ խորհրդարանի քաղաքական խարիզման:

Կառավարության ծրագրի քննարկումներում այդ խարիզման դրսևորվում էր տեղ-տեղ, շատ թույլ, խիստ հատվածական: Դրան զուգահեռ, գուցե արժե արձանագրել իրավիճակը կամ պատկերը կողքից, սակայն չլինել խստապահանջ դատարանի դերում, քանի որ խորհրդարանը դեռ նոր է թափ հավաքում, և կառավարության ծրագրի քննարկումը հնարավոր է համարել նույնիսկ քաղաքական նախավարժանք: Այդուհանդերձ, խաղն արդեն սկսված է և, ըստ այդմ, բարձրանալու են որակական պահանջները, համենայնդեպս, փորձագիտական հանրության օթյակից ակնկալվող:

Այժմ «լավ» լուրի մասին: Դա հենց այն է, որ խաղը սկսված է, և խորհրդարանը մտնում է քաղաքական դիրքավորումների աշխույժ ռեժիմ, մրցակցության մթնոլորտի գեներացման միտումներով: Այսինքն՝ Հայաստանում սկսվում է հեղափոխության քաղաքական տրանսֆորմացիայի առարկայական գործընթացը ու, թեև, այն դեռևս հեռու է քաղաքական արդիական բովանդակության և տեքստերի մակարդակից, այդուհանդերձ՝ իր ներուժով և նշանակությամբ շատ կարևոր է հանրային-քաղաքական կյանքի որոշակի տրամաբանման տեսանկյունից, տրամաբանական որոշակի շրջանակներ բերելու, կանխատեսելիությունը բարձրացնելու, մանիպուլյատիվ ներգործության հնարավորությունները որոշակիորեն նվազեցնելու անհրաժեշտության տեսանկյունից: Իհարկե, կառավարության ծրագրի քննարկումն ինքնին ուղեկցվում էր դրա մասնակիցների փոխադարձ մանիպուլյատիվ ազդեցության փորձերով, սակայն այստեղ իրավիճակն ունի մի կարևոր նրբություն: Ի վերջո, մանիպուլյատիվ գործիքակազմը քաղաքականության ուղեկցորդներից է, այն էլ անբաժան: Հազիվ թե հնարավոր լինի պատկերացնել քաղաքականություն առանց դրա, թեկուզ ամենաարդիական տեքստային, բովանդակային և որակական հատկանիշներով: Ի վերջո, «որակյալ մանիպուլյացիան» էլ ունի իր տեղն ու հմայքը, եթե այն իրականացվում է այսպես ասած՝ հստակ քաղաքական դեմքով: Այսինքն՝ մի բան է «պարտիզանական մանիպուլյացիան», երբ իրավիճակը նենգափոխվում է «անանուն» և գործնականում դրա համար պատասխանատվությունը խորքային առումով հանրության վրա է մնում, ոչ թե «նենգափոխողի», և մեկ այլ բան է, երբ քաղաքական շատ կոնկրետ ուժի շատ կոնկրետ ներկայացուցիչ փորձում է իր գործիքակազմում իր դեմքով կիրառել այդ թեկուզ «արգելված հնարքը» և, ըստ այդմ, կրել դրա համար ամբողջ պատասխանատվությունը:

Իսկ հարցն այն է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը ներկայումս ուղեկցվում է տեղեկատվա-քարոզչական տիրույթից հորդող մանիպուլյացիոն ալիքներով, ու չնայած այն հանգամանքին, որ բոլորը լավ պատկերացնում են այդ ամենի աղբյուրն ու շահառուներին, այդուհանդերձ չկա կոնկրետ դեմք, որը կստանձնի այդ ամենի քաղաքական պատասխանատվությունը: Այս իրավիճակում խեղվում է քաղաքական զարգացումների հետագա տրամաբանությունը և այդ առումով է դրական, որ կառավարության ծրագրի քննարկումները դարձան որոշակի դիրքավորումների հստակեցման մեկնակետ, մասնավորապես «Իմ քայլը» դաշինքի հանդեպ «Լուսավոր Հայաստան»-ի և ԲՀԿ դիրքորոշումները: Ի վերջո, այդ համատեքստում ձևավորվեց նաև երկու ուժերի քաղաքական պատասխանատվության բազային շրջանակը, որը պետք է լինի նրանց գործունեության հնգամյա ծրագիրը: Խոշոր հաշվով, այդ իմաստով կառավարության ծրագրի ֆորմալ քննարկումը ոչ ֆորմալ իմաստով ուղենշում է ընդդիմության դիրքում տեղավորվող ուժերի գործունեության պայմանական ծրագիրը: Այդ իմաստով, վերադառնալով «վատ» լուրին, խորհրդարանում ներկայացված երեք ուժերը, միմյանց հետ մրցակցային հաշիվներից դուրս, ունեն մեկ ծրագրային ընդհանրություն՝ արտախորհրդարանական «պարտիզանական մանիպուլյացիային» համատեղ որակական և բովանդակային հակազդման, ընդ որում՝ ռազմավարական հակազդման խնդիրը: Ավելին, նրանց մրցակցության հաջողության աստիճանը պայմանավորված է լինելու թերևս ոչ թե միմյանց նկատմամբ, այլ հենց այդ երևույթի նկատմամբ առավելության հարցում ունեցած տեսակարար կշռի չափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում