Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի դին ցանկանում են արտաշիրիմել։ Նման պահանջով է հանդես եկել 11 մարդ, որոնք ենթադրաբար երաժշտի սեռական ոտնձգությունների զոհեր են՝ գրում է The Sun-ը։
Այս հայտարարությունները և բողոքները սկսեցին հնչեցնել արտիստի դեմ նոր մեղադրանքների ֆոնին: Reader Online վեբ կայքում ասվում է, որ Ջեքսոնի մարմինը կարող է արտաշիրինվել, ապացուցելու համար, որ նա սերիական բռնաբարող է եղել, այն բանից հետո, երբ սեռական ոտնձգության ենթադրյալ այլ զոհերը բաց հայտարարությամբ հանդես են եկել պնդելով, որ իրենք բռնության են ենթարկվել աստղի կողմից։
Սակայն հանգուցյալ Մայքլ Ջեքսոնի թիմը մերժել է պահանջները և հայտարարել, որ թույլ չեն տա արտաշիրիմել նրա մարմինը։ Ջեքսոնի ներկայացուցիչները նաև ասել են, որ այդ հարձակումները կեղծ են ու մտացածին։