Լոս Անջելեսում մահացել է ամերիկացի դերասան Կարմեն Արգենզիանոն 75 տարեկան հասակում՝ տեղեկացնում է Event Horizon Talent գործակալությունը։
«Ծանր սրտով և մեծ թախիծով հայտնում ենք Կարմեն Արգենզիանոյի մահվան մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արգենզիանոն հայտնի է «Աստղային դարպասներ» կինոսերիալում Ջեյքոբ Քարտերի և «Դոկտոր Հաուս» սերիալի 4-րդ սեզոնում ինքնուս բժիշկ Հենրի Դոբսոնի դերակատարմամբ։
Նա նաև նկարահանվել է «Կնքահայրը-2», «Ապագայի աշխարհը», «Մտածել ինչպես հանցագործը», «Գողանալ 60 վայրկյանում» և «Ադամանդե ոստիկանը» ֆիլմերում։