SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը վերջերս Twitter-ի իր անձնական էջում նշել է Կարմիր մոլորակ թռիչքի մոտավոր արժեքը՝ 500 հազար դոլար:
Ամերիկացի գործարարը բազմիցս ասել է, որ նման ուղևորության հնարավորության դեպքում նա անպայման կդառնա Մարսի առաջին գաղութարարներից մեկը:
Փորձագետների կարծիքով, ուղևորության արժեքը կարող է շատ ավելի ցածր լինել՝ շուրջ 100 հազար դոլար:
Իլոն Մասկը հույս ունի, որ ներկայիս սերնդի ներկայացուցիչները կարող են Մարսի «առաջին մարդիկ» դառնալ: Մինչդեռ դեպի Կարմիր մոլորակ թռիչքի հնարավորությունը մնում է հարցականի տակ: NASA-ի ֆինանսավորման անբավարարության պատճառով թռիչքը տեղափոխվել էր 2030 թվական, իսկ այժմ՝ 2050: