Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյան, Սուարես․․․ Էմերին անակնկա՞լ է պատրաստել Լուկաշենկոյի հայրենիքում

Փետրվարի 14-ին Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» «Բորիսով Արենա» մարզադաշտում կմրցի Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ: Այս դիմակայությունում Էմերիի թիմը բացահայտ ֆավորիտ է և կարծում ենք՝ ակնհայտ է, որ «Արսենալն» առանց դժվարության կհայտնվի 1/8-րդ եզրափակչում: Անգլիայի Պրեմիեր լիգայում լոնդոնյան թիմն այս պահին 5-րդ հորիզոնականում է և շարունակում է պայքարը լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար:

«Արսենալի» առաջ խնդիր է դրված գալիք մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հանդես գալու: Հետևաբար չնայած, որ Պրեմիեր լիգայում «Արսենալը» թեժ պայքար է մղում նպատակին հասնելու համար, այնուամենայնիվ, Եվրոպա լիգան ոչ պակաս կարևոր է Էմերիի ու նրա ֆուտբոլիստների համար: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի խաղարկության հաղթողը ևս հնարավորություն է ստանում հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ելույթ ունենալու: «Արսենալն» արդեն իսկ ձախողել է Անգլիայի գավաթի և Լիգայի գավաթի խաղարկություններում: Եվրոպա լիգան միակ հնարավորությունն է «Արսենալի» համար ընթացիկ մրցաշրջանում տիտղոս նվաճելու: Այո ԲԱՏԷ-ն կարգով զգալի ցածր է «Արսենալից», բայց չեն կարծում, որ Էմերին թույլ մրցակցի հետ խաղում պայքարի ռեզերվային կազմով: Առաջիկա հանդիպումը լավ հնարավորություն է «Արսենալի» գլխավոր մարզչի համար մրցաշրջանի կարևորագույն հատվածում որոշակիորեն օպտիմալացնելու հիմնական կազմը: Ծանր վնասվածքից հետո վերջապես շարք է վերադարձել Հենրիխ Մխիթարյանը, որը բավական լավ տպավորություն թողեց Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի «Հանդերսֆիլդի» հետ մրցավեճում: Խաղադաշտ է վերադարձել նաև «Արսենալի» ավագ Լորան Կոսելնին, որը սակայն ֆունկոցիոնալ պատրաստվածության հետ խնդիր ունի:

«Արսենալում» է «Բարսելոնայից» վերջին պահին տեղափոխված Դենիս Սուարեսը, որը հասեցրել է երկու անգամ փոխարինման դուրս գալ: Ի դեպ, «Հադերսֆիլդի» դեմ խաղում Սուարեսը փոխարինեց հենց Մխիթարյանին: Հիմնական կազմ վերադառնալու խնդիր ունի լոնդոնյան թիմի կիսապաշտպանության առաջատար Մեսութ Օզիլը: Կոսելնի, Մխիթարյան, Սուարես, Օզիլ․ նշված առանցքային ֆուտբոլիստների ներուժը ճիշտ օգտագործելու դեպքում «Արսենալը» մրցաշրջանի վերջին հատվածում կարծում ենք կարող է լուրջ պայքար մղել թե՛ Եվրոպայի լիգայում, և թե՛ Անգլիայի առաջնությունում: Սպասվում է, որ ԲԱՏԷ-ի հետ մրցավեճում Էմերին որոշակի անկնկալ կմատուցի նշված չորս ֆուտբոլիստներին՝  ընդգրկելով հիմնական կազմում: Մասնավորապես, թե՛ երկրպագուների, և թե՛ մասնագետների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացել մասնավորապես Մխիթարյանին և Սուարեսին խաղադաշտում միասին տեսնելու: Շատ էր խոսվում, որ Սուարեսի «Արսենալ» տեղափոխվելու դեպքում Մխիթարյանը կկորցնի իր տեղը հիմնական կազմում և նույնիսկ այլ ակումբ կտեղափոխվի:

Ինչևէ, ըստ Whoscoerd հեղինակավոր պարբերականի ԲԱՏԷ-ի դեմ «Արսենալը» կխաղա 4-3-3 հարձակվողկան մարտավարությամբ: Դարպասում կլինի Չեխը, իսկ պաշտպանության կենտրոնում Մուստաֆին և Կոսելնին: Ձախ եզրում կգործի Մոնրեալը, իսկ աջ եզրում՝ Լիխշտայները: Կիսապաշտպանական եռյակը կկազմեն Սուարեսը՝ ձախից, Էլնեին՝ կենտրոնում, և Գենդուզին՝ աջից: Հարձակման ձախ եզրում կգործի Օզիլը, իսկ Օբամեյանգը կլինի կենտրոնում: Հենրիխ Մխիթարյանին ամենայն հավանականությամբ կտեսնենք հարձակման աջ եզրում:

Նշենք, որ ԲԱՏԷ-ի հետ պատասխան հանդիպումը «Արսենալն» անց է կացնելու փետրվարի 21-ին «Էմերեյթս» մարզադաշտում: Այս ընթացքում Էմերիի թիմը Պրեմիեր լիգայում հանդիպում չի անցկացնելու և ֆուտբոլիստներին խնայելու խնդիր չկա: Ավելի ստույգ մեկ շաբաթվա ընթացքում «Արսենալի» գլխավոր մարզիչը հնարավորություն ունի խաղային նոր և ավելի մարտունակ մոդել ձևավորելու: Բացի այն, որ ԲԱՏԷ-ն անհամեմատ ավելի թույլ է, Բելառուսի չեմպիոնն ի տարբերություն «Արսենալի» մարզավիճակի հետ կապված բավական լուրջ խնդիր ունի: Բելառուսի առաջնությունն անց է կացվում գարուն-աշուն մրցակարգով: Վերջին պաշտոնական հանդիպումը ԲԱՏԷ-ն անց է կացրել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Բելառուսի առաջնության վերջին տուրում՝ ոչ-ոքի (2-2) խաղալով Ժոդինոյի «Տորպեդոյի» հետ: Բուքմեյքերները առաջիկա մրցավեճում ֆավորիտ են համարում «Արսենալին»: Վերջինիս հաղթանակի համար սահմանված է 1․52 գործակից: Ոչ ոքին գնահատված է 4․74, իսկ ԲԱՏԷ-ի հաղթանակը՝ 7․16 գործակցով: Բուքմեյքերները բավական բարձր են գնահատում նաև Հենրիխ Մխիթարյանի գոլ խփելու հնարավորությունը: Մասնավորապես, հայ ֆուտբոլիստի հաջողության հասնելու գործակիցը 3 է:

Բուքմեյքերները ամենահավանականը համարում են Օբամեյանգի գոլ խփելու հնարավորությունը` սահմանելով 1․71 գործակից: Երկրորդ տեղում է ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը՝ 2 գործակից: ԲԱՏԷ-«Արսենալ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21:55-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում