Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Ո՞վ է հաղթում հայկական հեղափոխությանը

Մենք նախաձեռնությամբ ենք հանդես եկել և մարտի 23-ին մտադիր ենք ՀՀ-ում իրականացնել հեղափոխական մասշտաբների շաբաթօրյակ․ երեկ համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես մի անգամ ասել եմ, որ ՀՀ-ում էական, լրջագույն փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ մեզ կհաջողվի Հայաստանը մաքրել աղբից: Իհարկե, առաջին անգամ չէ, որ նման ծրագիր իրականացվում է: 2-3 տարի առաջ կառավարությունն իրականացրեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար էր, բայց մենք հիմա պետք է փորձենք չկրկնել այն սխալները, որոնք այս ծրագրի համատեքստում արել են»,- հայտնել է վարչապետը:

Առաջին հայացքից՝ վարչապետը խոսել է խիստ կարևոր մի խնդրի մասին, սակայն երբ հիշում ենք, որ ապրում ենք հետհեղափոխական Հայաստանում՝ միանգամայն այլ պատկեր ենք ստանում։

Ամբողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտնվել է գաղափարների ու իդեաների խորքային ճգնաժամի մեջ, այլ խոսքով՝ հեղափոխություն իրականացրած մարդիկ չունեն կոնցեպտուալ ասելիք ու լավագույն դեպքում՝ կրկնում են մտքեր, խոսում են ծրագրերի մասին, որոնք դեժավյու են առաջացնում։ Մենք դրանց մասին արդեն լսել ենք՝ մի տեսակ նույն տոնայնությամբ, նույն շեշտադրումներով։ Օրինակ՝ աղբահանությունը Կարեն Կարապետյանի սիրած թեմաներից մեկն էր, ու նա դրան մասնակից էր դարձնում անգամ ոստիկանությանն՝ այդ հարցում հակասություններ ունենալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։

Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «Մաքուր Հայաստանը» ազգափրկիչ ծրագիր է, ուղղակի նախկինները դա լավ չեն արել ու այժմ պետք է լծվել դրա իրականացմանը՝ հեղափոխական ավյունով։

Նոր ասելիք, գաղափարներ չկան, ու Փաշինյանը խնամքով օգտագործում է այն ծրագրերը, որոնց մասին իր նախորդները խոսել են անցած տարիներին։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս գործելակերպը լոկալ դրսևորում չունի ու արտահայտվում է նաև գլոբալ հարթության վրա։ Օրինակ՝ հեղափոխական կառավարության ծրագիրն՝ իր կառուցվածքով, փիլիսոփայությամբ ու վերացկանությամբ, գրեթե չի տարբերվում այն ծրագրից, որը ներկայացրել էր «գազավիկ» Կարեն Կարապետյանը։

Մյուս կողմից՝ որակապես նոր իրավիճակ, կրեատիվ մոտեցումներ, մեծ իմաստով՝ մտքի թռիչք հնարավոր չէր սպասել մի հեղափոխությունից, որը՝ մեծ հաշվով, չուներ քաղաքական հարթակ, օրակարգ։ Սերժ Սարգսյանին մերժելը դեռ չէր ենթադրում նոր համակարգի ստեղծում ու թերևս պատճառը դա է, որ Սարգսյանը հեռացել է, սակայն նույնն է մնացել համակարգային մտածողությունը ու անգամ՝ սուպերվարչապետական համակարգը։

Գործող իշխանությունն իրապես հեղափոխական կդառնա, եթե գնա ինստիտուցիոնալ, ոչ պոպուլյար բարեփոխումների։ Գրեթե անխուսափելի է, որ դրանք ավարտվելու են վարկանիշի անկումով ու հաջորդ ընտրություններում իշխանության պարտությամբ։ Սակայն սա է ռեֆորմիստական իշխանության «խաչը»․ նա պարտավոր է աշխատել ոչ թե վարկանիշի, այլ՝ նոր որակի պետություն կառուցելու, եթե կուզեք՝ պատմության համար։ Հիմա Նիկոլ Փաշինյանի թիմը կանգնած է այս դիլեմայի առաջ՝ չփոխել համակարգը ու լուծել իշխանության երկարաձգման խնդիր, կամ՝ գնալ համարձակ ռեֆորմների, եթե անգամ դրանց վերջը խաղաղ իշխանափոխությունն է։

Եթե հեղափոխությունը իներցիոն մտածողությամբ «ջրվելու» է, ապա ստացվում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ մեկ տարի առաջ փողոցներ էին դուրս եկել, որպեսզի Փաշինյանի թիմին իշխանության բերեն՝ «Մաքուր Հայաստանի» ծրագիրն ավելի որակով իրականություն դարձնելու, կամ՝ հեղափախական շաբաթօրյակներ կազմակերպելու համար։

Հայասատանում հեղափոխությունը պարտվում է ոչ թե հակահեղափոխությանը, այլ՝ իր զավակներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում