Քուվեյթում անցկացվել է հրաձգության Ամիրի անվան 8-րդ մրցաշարը, որին մասնակցում էին ավելի քան 15 երկիր: Հայաստանը ներկայացրեցին հրացան ձևի մարզիկ Հրաչ Բաբայանը և ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը:
Բաբայանը 10 մետր վարժությունում գրավել է 6-րդ, իսկ 50 մետր ձևում` 5-րդ հորիզոնականը: Պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը սահմանել է նաև անձնական ռեկորդ` 1169 միավոր:
Էլմիրա Կարապետյանը 10 մետր ձևում զբաղեցրել է երկրորդ տեղը` արժանանալով արծաթե մեդալի: