Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Հովհաննես Գալստյանի հացադուլը սպառնում է նրա առողջությանն ու կյանքին. Հարություն Խաչատրյանը դիմում է պետական մարմիններին

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը դիմել է ՀՀ Մշակույթի նախարարությանը՝ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին, նախկին նախարարին, Կրթության և գիտության նախարարին՝ կոչ անելով ընդառաջ գնալ արդեն 8 օր հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին:

«Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հայտարարած հացադուլն արդեն ուղղակիորեն սպառնում է նրա առողջությանն ու կյանքին: Իրավիճակի վատթարացումը կարող է անդրառնալի հետևանքների հանգեցնել, մանավանդ, որ կինոռեժիսորն այս քայլին դիմում է արդեն երկրորդ անգամ:

Դեռ առաջին անգամ հայտարարված հացադուլի առաջին իսկ օրը հանդիպել եմ Հովհաննես Գալստյանին, հորդորել՝ չդիմել նման ծայրահեղ միջոցների, դադարեցնել հացադուլը, փորձել երկխոսության, բանակցությունների միջոցով գտնել լուծումներ: Առաջարկել եմ նաև իրավական խորհրդատվություն:

Այդ օրերին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած հանդիպումը հույս ներշնչեց, որ կինոռեժիսորի կողմից բարձրացված խնդիրը կքննարկվի, կգտնվեն լուծումներ, բայց, ցավոք, այն մնաց չլուծված:

Այսօր ստեղծված իրավիճակը դուրս է ողջամտության բոլոր սահմաններից: Չկա առավել թանկ բան, քան մարդու կյանքը: Չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել: Չկան հարցեր, որոնք անհնար է կարգավորել երկխոսության միջոցով:

Այս օրերին ևս դիմել ենք Հովհաննես Գալստյանին՝ կյանքի համար սպառնալիք հանդիսացող հացադուլը դադարեցնելու խնդրանքով, մեզ հասու բոլոր միջոցներով խնդրի կարգավորմանն աջակցելու առաջարկով, բայց կինոռեժիսորն անդրդվելի է:

Նկատի առնելով ստեղծված իրավիճակը՝ մարդու կյանքի ու առողջության պահպանման անքննարկելի, անվիճելի գերակայությունը, դիմում եմ ՀՀ մշակույթի նախարարությանը, ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին, ՀՀ մշակույթի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար տիկին Լիլիթ Մակունցին, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին՝ անհապաղ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կինոռեժիսորը դադարեցնի հացադուլը, և որպեսզի քննարկվեն կինոռեժիսորի բարձրացրած հարցի կարգավորման հնարավոր բոլոր միջոցները երկխոսության միջոցով», – նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ի նշան բողոքի, հացադուլ է հայտարարել կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը: Վերջինիս հայ-բուլղարա-գերմանական «Տատիկիս վարսերը» ֆիլմն արդեն տևական ժամանակ է՝ հաստատված ֆինանսավորումը չի ստանում Հայաստանի Կինոկենտրոնից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում